Բաժիններ՝

Մակեդոնիան և այլ երկրներ ցանկություն են հայտնել օգտագործել Հայաստանի փորձը

Անցած շաբաթ Ժնևում Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ երիտասարդության զբաղվածության խթանումը մասնագիտական կրթության լավացման միջոցով թեմայով: Ինչպես 168.am-ին հայտնեց համաժողովին մասնակցած Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, երկրներն իրենց փորձն էին ներկայացնում:

«Ես ներկայացրի մեր երկրի փորձը՝ որպես լավագույն փորձ: Մինչև 2025-30 թթ. կանխատեսում ենք իրականացրել կրթության հանդեպ պահանջների առումով՝ սննդի արդյունաբերություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար: Որպես կարևոր գործոն ներկայացրեցի ընտանեկան բիզնեսը, որ կառավարությունն ընդունեց, որ մարդիկ հարկեր չեն վճարում, բայց այդպիսով հաղթահարվում է աղքատությունն ու գործազրկությունը»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ բավականին հետաքրքրվել են Հայաստանի փորձով, օրինակ՝ Մակեդոնիան և այլ երկրներ ցանկություն են հայտնել ՀՀ փորձն օգտագործել:

«Բոլոր երկրներում գլխավոր հոգսը երիտասարդության զբաղվածությունն է: Այսօր Հայաստանում ևս ամենամեծ թիրախը երիտասարդներն են, որովհետև նրանք մոբիլ են ու կարող են միգրացայի դիմել, նաև արկածախնդիր են և կարող են հայտնվել տարբեր իրավիճակներում: Բայց բոլոր փորձագետները նշում են տնտեսության զարգացման կարևորությունը՝ գործազրկության հաղթահարման համար»,- ասաց միության նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս