Գագիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի և վիրահատվել է. ֆինանսների փոխնախարար

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախարարությունը կապի ծառայություններից օգտվելու համար 102 մլն դրամ է վճարել «Յուքոմ» ընկերությանը:

Վ.Միրումյանը հայտարարեց, որ դա չի նշանակում, որ անհարկի ավել խոսակցություններ են տեղի ունեցել: Փոխնախարարը հիշեցրեց, որ նախարարության կազմում 3 գերատեսչություն է գործում:

Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը տևական ժամանակ բացակայում կառավարության նիստերից, Վ.Միրումյանը տեղեկացրեց, որ նախարարը առողջական խնդիրներ ունի, վիրահատվել է, և հույս հայտնեց, որ շուտով կապաքինվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930