
Ինչո՞ւ Հայաստանը ՌԴ-ի նման չի վարվում. Լևոն Զուրաբյանը՝ կառավարությանը

Այսօր ԱԺ նիստի ավարտին, երբ 5 րոպե էր մնացել, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բավականին երկար ներկայացրեց ՀՀ-ում առկա տնտեսական վիճակը: Նա նշեց, որ որ աճի կանխատեսուները վատ են, կուտակում ենք պարտքեր, որոնց «տակից» դուրս գալու որևէ հեռանկար չկա, երկրից տարեկան դուրս է տարվում մոտ 1 մլրդ դոլար: Նա նշեց, որ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հովհաննիսյանը խոստացավ ուսումնասիրել ու տեղեկացնել, բայց մինչ հիմա խոստումը չի կատարել: Լ.Զուրաբյանի խոսքով՝ ՀՀ-ն ճգնաժամի մեջ է, բայց այդ մասին չի հայտարարվում, իսկ ՌԴ-ում ճգնաժամն արձանագրվել է ու զբաղվում են լուծումներ գտնելով: Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ Հայաստանը չի վարվում նույն կերպ:
Մինչ Զուրաբյանն ավարտեց իր հարցադրումը, ժամն արդեն 17:58 էր, և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ժամանակը սպառվել է, կառավարությունը գրավոր կպատասխանի: