Բաժիններ՝

Առաջարկում են մայիսի 5-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

Այսօր կառավարության նիստում որոշվեց Ազգային ժողովի նախագահին առաջարկել մայիսի 5-ին հրավիրել արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով ավելի քան երեք տասնյակ օրինագիծ, միջազգային հինգ պայմանագրի վավերացում:

ԱԺ-ին կներկայացվի նաև «Առևտրի ծառայությունների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ըստ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի՝ նախատեսվում է 2015 թ. ապրիլի 30-ից դրոշմապիտակներով պիտակավորել նաև վիտամինները, դեղերը, օծանելիքը, պատվաստանյութերը և այլ ապրանքներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ 1 ամսով պետք է հետաձգել օրենքի կիրառումը՝ մինչև հունիսի 1-ը, որպեսզի ՓՄՁ-ները, որոնք ունեն ձեռք բերված ապրանքներ, բայց փաստաթղթեր չունեն, կարողանան կարգավորել այդ խնդիրը: Հ.Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարեց մշակել դրոշմապիտակավորման նոր կարգ և դա ընդգրկել ԱԺ արտահերթ նստաշրջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս