«Սպառողների համար գազի գնի անփոփոխ մնալու մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել». Երվանդ Զախարյան
«Երկու օր է` Հայաստանում խոսվում է գազի գնի մասին, և պաշտոնական հաղորդագրություն գնաց, որ գազի գինը 190 դոլարից սահմանին դարձել է 165 դոլար: Բայց նաև պաշտոնական հաղորդագրություն գնաց, որ սպառողների համար սահմանից էս կողմ գինը չի իջնելու, թեև կա հնարավորություն մասնավորապես մի դրույթով՝ ԱԱՀ-ն համապատասխան չափով պետք է նվազեցնել, եթե անգամ մոռանում ենք մեր առաջակները ՀԾԿՀ-ին: Ո՞վ է իրավունք տվել այդ երկու պաշտոնական հայտարարություններն անել, երբ այդ հարցերը կարող էին ուժի մեջ մտնել ՀԾԿՀ որոշումից հետո»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ գազի գինը սահմանին իջել է 25 դոլարով, և երկու երկրների նախագահների հանձնարարութամբ են ընթացել բանակցություններ, որոնք 2.5 ամիս են տևել: Սակայն, ըստ նրա, առայժմ թղթային ձևակերպում չկա, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: «Սպառողների համար գազի գնի անփոփոխ մնալու մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել»,- ասաց նախարաը՝ հավելելով, որ ՀԾԿՀ-ն կուսումնասիրի և կարվի հայտարարություն: Ա.Մանուկյանի խոսքով՝ ադեն հայտարարվել է, որ խնայվող գումարն ուղղվել է ներդրումներին, նաև փոխարժեքի տատանումը հաշվի առնելով, էժանացում չի լինելու: Ե.Զախարյանի խոսքով՝ մատակարար ընկերությունը իր հիմնավորումները պետք է ներկայացնի ՀԾԿՀ-ին: Նա կրկնեց, որ պետական մակարդակով որևէ հայտարարություն առայժմ չկա: