Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ պետք է մտածել, թե ինչ անել, որ սոցիալական խուճապ չառաջանա
Այսօր ԱԺ նիստում ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման համար հայ ռուսական միջկառավարական համաձայնագրերի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարևորեց հատկացվելիք 270 մլն դոլար վարկային միջոցների մի մասը գիտական կարողությունների ուժեղացման համար օգտագործելը:
Ըստ նրա՝ հարկավոր է մտածել էլցանցերում արդյունավետության բարձրացման աշխատանքներ կատարելու մասին: Նշելով, որ էներգետիկայի փոխնախարարն ազնվորեն ասաց, որ վարկի հետևանքով 2019 թվականից էլեկտրաէներգիան կթանկանա, Խ.Հարությունյանը հայտարարեց՝ ողբերգությունն այն չէ, կթանկանա, այլ այն, որ սոցիալտնտեսկաան վիճակն այնքան վատ է, որ 2.5 դրամ թանակցումն էլ է մեզ համար ողբերգություն: Պատգամավորի կարծիքով՝ պետք է մտածել, թե ինչ անել, որ սոցիալական խուճապ չառաջանա:
Նա դրական գնահատեց ԲՀԿ-ականների առաջարկը՝ երկտարիֆ համակարգ ներդնելու մասին, որպեսզի ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար տարիֆների տարբերություն մտցվի: