Սուրիկ Խաչատրյանը՝ որդու հետ կապված միջադեպի մասին
Այսօր ԱԺ-ում համայնքների խոշորացմանը նվիրված լսումներին ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստից հետո լրագրողները նրան մի քանի հարցեր ուղղեցին: Համայնքների խոշորացման վերաբերյալ Ս.Խաչատրյանը նշեց, թե ամեն մի ռեֆորմ իր ռիսկն ունենում է, օրինակ՝ կան գյուղապետեր, որ իրենց ամբողջ կյանքը գյուղապետ են, արդեն 20 տարի, իսկ խոշորացման պարագայում նման դեպք չի լինի, որ թեկուզ «ազգը շատ լավն է, բայց գյուղին ոչ մի օգուտ չի տալիս»:
Ս.Խաչատրյանի որդուն վերաբերող հարցերը՝ Ս.Խաչատրյանը փաստացի անպատասխան թողնելով փորձեց արագ հեռանալ նիստերի դահլիճից: Այնուամենայնիվ, հարցին, Տիգրան Խաչատրյանը վիճե՞լ է Ավետիք Բուդաղյանի բարեկամների հետ և Սդղի գյոլ կոչվող հատվածում «ջոկատով» ծեծի են ենթարկել, մարզպետը տարակուսեց, թե «Տիգրանը ի՞նչ գործ ունի Սդղի գյոլում»: