Բաժիններ՝

«Շատ լավ կլիներ, որ վարկը լիներ ոչ թե դոլարով, այլ ռուբլով». Արծվիկ Մինասյան

«Շատ լավ կլիներ, որ վարկը լիներ ոչ թե դոլարով, այլ ռուբլով, որովհետև պարտավորությունը Ռուսաստանի հանդեպ ունենք, ոչ թե այլ երկրի»,- այսօր ԱԺ նիստում ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման համար հայ ռուսական միջկառավարական համաձայնագրերի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ռուսաստանի հետ, հիշեցնենք, պայմանավորվածություն է ձեռք բերվել 300 մլն դոլար ֆինանսավորում ստանալու շուրջ, որից 30 մլն-ը՝ դրամաշնորհ: 10 տարով հատկացվող 270 մն դոլար վարկի պատճառով ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան կթանկանա 7 դրամով, իսկ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 2.5 դրամով:

Ա.Մինասյանը նաև նշեց, որ քանի որ հայտնի չէ, թե ինչ ծավալի աշխատաքի մասին է խոսքը գնում, ապա ճիշտ կլինի աշխատանքների առաջին փուլից հետո հաշվետվություն ներակայացնել ու հայտարարել այն հիմնական գործողությունները, որ արվելու են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս