Բաժիններ՝

Մարզերում աշխատավարձը ավելի շատ է բարձրացել, քան Երևանում

Պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ անցած տարվա համեմատ այս տարի միջին ամսական անվանաան աշխատավարձն ավելացել է 11%-ով և կազմել 173,217 դրամ, ընդ որում՝ պետական հատվածում 155,102 դրամ, մասնավոր ընկերություններում՝ 199,277 դրամ:

Վիճակագրությունը նաև ասում է, որ ՀՀ մարզերում աշխատավարձն ավելի շատ է բարձրացել տոկոսային հարաբերակցությամբ, քան Երևանում: Օրինակ՝ Արագածոտնում բարձրացել է 12.8%-ով, Արարատում՝ 13.1%-ով, Գեղարքունիքում՝ 14.7%-ով, Վայոց ձորում և Տավուշում՝ 17.9%-ով, իսկ ամենաշատը Լոռիում է՝ 18%: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 10.9%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս