Թևան Պողոսյանն առաջարկում է հաշիվ պահանջել ՀԱԷԿ-ի նախկին բոլոր ղեկավարներից
Այսօր ԱԺ նիստում ԱԷԿ-ի շահագործումը 10 տարով երկարաձգելու համար հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց. «Ատոմակայան ունենալը անվտանգության տեսակետից իմ համար լրիվ այլ դաշտի մեջ է: Երկիրը, որ ունի ատոմակայան, նաև ունի պոտենցիալ ապագայում նաև ատոմային անվտանգության շրջանակներում, ինչու ոչ, առնվազն տեխնոլոգիա զարգացնել, ատոմային զենք ունենալու, որը Հայաստանի համար շատ կարևոր է: Ատոմակայան ունենալը անվտանգություն է տարածաշրջանում, այնուամենայնիվ քո հետ հաշվի են նստում: Այն նաև կարող է դառնալ անվտանգության մարտահրավեր, որովհետև թշնամիները կարող են օգտագործել ինչ-որ տեղ»:
Նա առաջարկեց ԱԺ հրավիրել ՀԱԷԿ-ի նախկին բոլոր ղեկավարներին ու նրանցից հաշիվ պահանջել իրականացված ծրագրերի համար: Դիմելով էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին՝ Թ.Պողոսյանը խնդրեց ներկայացնել զարգացման ծրագրերն ու վարկային միջոցների ծախսի հաշվետվությունը: