
Մեկ տարում Հայաստանի աշխատուժը պակասել է 96.5 հազար մարդով

Հայաստանը տարեցտարի արագացված տեմպերով զրկվում իր աշխատուժից: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարեվերջին ՀՀ-ում եղել է 2 մլն 135.5 հազար աշխատանքային ռեսուրս, իսկ 2013-ին այդ ցուցանիշը՝ 2 մլն 232 հազար էր: Այսինքն՝ մեկ տարում Հայաստանի աշխատուժը պակասել է 96.5 հազար մարդով:
Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են որպես դրական արդյունք նշել գործազուրկների թվի կրճատումը՝ 14.9 հազարով, որի արդյունքում անցած տարեվերջին ՀՀ-ում մնացել է 240.4 հազար գործազուրկ, սակայն սա էլ մեծամասամբ ոչ թե տնտեսության զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման արդյունք է, այլ արտագաղթի հետևանք: