
Վահան Մարտիրոսյանի մասին հարցը հունից հանել է գեներալ Մանվելին. «Արա, գնա էն կոմ, ի՞նչ ես ուզում ինձնից…»

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը հերթական անգամ աչքի է ընկել իր վարքագծով: Լրագրողների հարցը, թե գեներալն ի՞նչ է մտածում Ադրբեջանում ապաստան փնտրող քաղաքացիական ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի մասին, արդյոք նրան դավաճան համարո՞ւմ է, հունից հանել է Գրիգորյանին:
«Դուք եք Ալիևի հետ մոտիկ, գնացեք իրանից հարցրեք»,- կոպտել է գեներալ-պատգամավորը:
Լրագրողների հորդորը՝ զերծ մնալ որակումներից ու չվիրավորել, չեն զսպել գեներալին: «Արա, գնա էն կոմ, ի՞նչ ես ուզում ինձնից…»,- շարունակել է նա՝ հրելով տեսախցիկը: