Բաժիններ՝

Ռուսական ինֆորմացիոն միջոցները նույնպես անհանգստացած են, թե ում է վաճառվում ՀԷՑ-ը

Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, իրեն այսօր զանգահարել են ՌԴ-ից և հարցրել, թե ով է ՀԷՑ-ի գնորդը, փնտրել են այդ կառույցի անունը, չեն գտել:

«Դա օֆշորում գրանցված կառույց է, և այսօրվա կառավարության որոշման հրատապությունը շատ տարօրինակ է, փոխանակ ուսումնասիրեն, արդեն հավանություններ են տալիս: Դա նշանակում է՝ ներքին համաձայնություն կա: Չգիտեմ՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց Ա.Մանուկայնը:

Նա նշեց, որ իրեն անհանգստացնում է երկու հանգամանք՝ «դեռ աուդիտը չավարտած, չգիտեն՝ որքան է գինը, սակագինը թանկացման ենթակա՞ է, թե՞ ոչ, կոռուպցիոն ռիսկերը շատ են, կառավարման համակարգը լավն է, վատն է, արդեն հայտարարում են վաճառքի մասին»: Ըստ Արամ Մանուկյանի, հնարավոր է՝ ռուսները թույլ չեն տվել աուդիտ իրականացնել ՀԷՑ-ում.

«Ով էլ լիներ խելացի գնորդը, պետք է սպասեր՝ վերջանա աուդիտը, տվյալները լիներ, նոր մտներ ռիսկի տակ: Այսինքն՝ չեն սպասել տասը օր, երբ ավարտվի առաջին փուլն ու գնի թանկացման արդարացիությունը պարզվի»:

Ա.Մանուկյանի խոսքով՝ տարօրինակ է նաև կառավարության շտապողականությունը, թեև վաճառքի գումարը պետք է գնա «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ին, իսկ այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունը հավանություն տալիս վաճառքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս