«Հիմա չգիտես՝ ինչի՞ դեմ են, երևի շաքարի պակաս ունեն». Վարդան Այվազյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ Սահմանադրության նոր նախագիծը երազանքների իրականացման հնարավորություն է ստեղծում: Այսօր ԱԺ արտահերթ նիստում Վ.Այվազյանը դեմ արտահայտվողներին կոչ արեց ապագան տեսնել ու երազել է:

«Հիմա եկեք հլա մի հատ վերլուծենք, տեսնենք ի՞նչն ա, որ էս փաստաթղթի մեջ ձեզ դուր չի գալիս: Էս 20 տարի ա, ես պառլամենտում եմ, 20 տարի քաղաքական ցանկացած ուժ ընտրությունների գնալուց առաջ իրա համար առաջին խնդիրը եղել ա, որ պետք ա դարձնի համամասնական ու խորհրդարանական պետություն: Հիմա չգիտես ինչի՞ դեմ են: Երևի շաքարի պակաս ունեն»,- ասաց Վ. Այվազյանը:

Նա նկատեց, որ միշտ քաղաքական վերնախավն է նախաձեռնում սահմանադրական փոփոխություն և համամասնական համակարգն է քաղաքական մենաշնորհների վերացման լավագույն տարբերակը. «Ինչի՞ չեք մտածում, որ ՀՀ նախագահի իսկականից ազնիվ մտադրությունը նրա մեջ է կայանում, որպեսզի ստեղծի ռեալ երաշխիքներ, որպեսզի քաղաքական համակարգը կայանա և այդ քաղաքական համակարգը կայանալու պայմաններում մենք ունենանք լիիրավ ու նոր, ժողովրդին վստահություն ներշնչող համակարգ: Ինչի՞ եք ամեն ինչի մեջ սև տեսնում, ես սա չեմ կարողանում հասկանալ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930