«Կարիք չկա այստեղ ցուցամատով խելք ցույց տալ». Շարմազանովը՝ ՀԱԿ-ին

«Կարիք չկա այստեղ ցուցամատով խելք ցույց տալ»,- այսօր ԱԺ նիստում սահմանադրական քննարկումների ժամանակ Արամ Մանուկյանի սուր ելույթից հետո արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ միաժամանակ բնական համարելով մայր օրենքի շուրջ բուռն քննարկումները:

Նա հայտարարեց, թե թույլ չեն տալիս քաղաքական մեծամասնության հետ այդ բառապաշարով խոսել: Ըստ Շարմազանովի՝ վերջին ամիսների իրադարձությունները և քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը իրավակարգային բնական հարց է, այլ ոչ թե արհեստական: Նրա խոսքով՝ այս փաթեթի շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա, և չկա մի խմբակցություն, որի ներկայացուցիչները չեն հանդիպել նախագահի հետ քննարկելու այս հարցը: Նա հարցադրում արեց, թե «ինչին եք դեմ», նշելով, որ նախագիծն ասում է՝ առանց ընդդիմության հնարավոր չէ արդյունավետ կառավարել:

«Դեմ եք, որպեսզի դուք մասնակցություն ունենաք կարևոր պաշտոնների նշանակման գործո՞ւմ: Այս փաթեթն անհամեմատ ավելի ժողովրդավարական է դարձնելու հենց պառլամենտը: Չի կարելի սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ կապել մի պետական գործչի քաղաքական ճակատագրի հետ: Դա Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ կապ չունի: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է: Եթե չեք ուզում ՀՀԿ-ին ձայն տալ, ՀԱԿ-ին տվեք: Դուք ձեր անդամներին չեք կարողանում համոզել, եկել մատ եք թափ տալիս: Դուք հլա ձերոնց համոզեք, նոր եկեք մեզ համոզեք»,- ասաց Է.Շարմազանովը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս