Խոցելի պահերը պայմանավորված են նաև մեզանով. Վարդան Բոստանջյան

«Մենք ուզում ենք ամեն ինչ ավելի լավ տեսնել, սակայն պետք է հասկանալ նաև հետևյալը, որ կենտրոնական կառավարման մոդելի ջախջախումից հետո, որ այդ հարաբերությունները սկսեցինք կառուցել, այս 24-25 տարիների ընթացքում դրանք այդպես հեշտությամբ չէին կարող կառուցվել, որովհետև բացի այն, որ աշխարհում գոյություն ունեն մոտեցումներ, որ կարելի էր առանց դժվարության տեղադրել մեզանում, բայց արի ու տես, որ մենք հոգեբանական արգելքներ ունեինք՝ պայմանավորված հին հարաբերություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե անցած 24 տարիների ընթացքում ՀՀ-ին որքանո՞վ կարողացավ արդյունավետ օգտագրոծել անկախության ընձեռած հնարավորությունները:

Ըստ նրա՝ բոլոր դեպքերում այն նվաճումները, որ մենք ունենք այս պահին, դրանք ոչ փոքր են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մենք կարողանում ենք ավելի ազատ տիրույթում խոսել ու մտքեր արտահայտել.

«Խոցելի պահերը որ կան՝ կառավարման ոչ արդյունավետություն կամ զանազան հարցեր, որ մենք չենք կարողանում առաջընթաց ապահովել այնպես, ինչպես կուզենայինք և այլն, դա պայմանավորված է ինչպես մեր երկրում եղած ռեսուրսների պակասով, այնպես էլ՝ հենց մեզանով: Ես դրական եմ նայում այս ամեն ինչին, քանի որ ուզում ենք, թե չենք ուզում, մենք ձեռք ենք բերել անկախություն, իհարկե, որքան էլ մենք դեռևս չգտնվենք այդ անկախության տիրույթում, բայց դրա համար, այնուամենայնիվ, մենք ունենք նախադրյալներ՝ շարունակելու այդ գործընթացը: Եվ ուզում եմ հավատացած լինել, որ տեսանելի ապագայում մենք կհասնենք ավելի մեծ հաջողություների»:

 

Տեսանյութեր

Լրահոս