ՀՀԿ-ական պատգամավորի պոետիկ պատասխանը Ալիևին

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նշեց, որ չի ուզում անդրադառնալ Ադրբեջանում քաղաքական ճգնաժամին, կոռուպցիայի հսկայածավալ իրողություններին, որ «պուճուր խանը» օֆշորային սկանդալների մեջ է Պանամայում: Դրա փոխաարեն, նա մեջբերեց Թումանյանի տողերը`

«Բերանն արնոտ Մարդակերը էն անբան,
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան»:

Տ.Վարդապետյանը նաև դիմեց սփյուռքին և իր հեղինակած բանաստեղծությամբ կանչեց ջավախցիներին` ի պաշտպանություն հայրենիքի:

Տեսանյութեր

Լրահոս