«Հաջորդ գրոհին պետք է կերակրենք ստրոնցիումի ճաշով». Հրանտ Բագրատյան

«Պատերազմը ցույց տվեց, որ այն նման չէր 25 տարի առաջվա պատերազմին, որտեղ կար 3 էլեմենտ` հրետանի, տանկ, հրաձգային զենք: Մենք ունեինք հրթիռակոծության պատերազմ: Մենք լավատեղյակ ենք Ադրբեջանի պաշարներից, որ նա կուտակել է սարսափելի քանակի ու ոչ մարդկային զինատեսակներ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Դուք ուզում եք մի հատ էլ մեզ ջարդե՞ն, բա որ «պռառիվացա» լինեին: Հաջորդ գրոհին պետք է կերակրենք ստրոնցիումի ճաշով: Եվ մենք այս հնարավորությունն ունենք»:

Հ.Բագրատյանը նշեց, որ եթե Ադրբեջանը կարողանա, մինչև վերջ կգնա, և Ռուսաստանը պետք է զբաղվի Ադրբեջանի պահվածքով, քանի որ ոչ մի բան չի փոխվում, 80 տարեկան մարդու ականջ են կտրում:  Հ.Բագրատյանի կարծիքով` մեր ԱԳՆ-ն պետք է մի քիչ վճռական լինի. «Պեդրո Արգումենտ ա, Արգամունտ ա, ա’յ մարդ, պերսոնա նոն գրատա հայտարարեք:

Միխաիլ Սահակաշվիլի` հայտարարեք պերոսոնա նոն գրատա, առանց մտածելու դուրս  ա տալիս, ի՞նչ ա դուրս տալիս, Ռուսաստանի հետ պրոբլեմ ունի, ի՞նչ ա մեզ խառնում: Բելառուսի արգործնախարարը ի՞նչ ա դուրս տալիս, ինչ խելքին փչում ա, դուրս ա տալիս: Ստիպեք Ձեզ հարգեն»,- ասաց նա:

Պատգամավորը փաստեց, որ այսօր պետություն ունենք և կարող ենք կանգնեցնել Ադրբեջանին և մենք արժանի ենք հարգանքի, մենք ենք «այդ ոհմակը» հեռու պահել Եվրոպայից, այլապես այն բնակեցված կլիներ այլ ազգերով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս