Ինչո՞ւ Նոյեմբերյանը չի ընգրկվում սահմանամերձ համայնքների ցանկում

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Նոյեմբերյան քաղաքը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելը կառավարությունը մերժել է, սակայն մարդիկ պետք է զգան, որ բացի իրենց հայրենասեր լինելուց, պետությունը տարբերակված մոտեցում ունի: «Ինչո՞ւ Նոյեմբերյանին նպատակահարմար չէ տալ այդ արտոնությունները»,- հարցադրում արեց Է.Մարուքյանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հարցն արդիական որակեց:

Ըստ նրա` սահմանամերձ համայնքների ցանկի կազմման հիմքում դրված է եղել ՊՆ-ից ստացված հատուկ փաստաթղթային կազմը, որն իր մեջ ներառել է բավականին երկար ժամանակահատվածում տվյալ համայնքի պատերազմական գործողություններին մոտ լինելու հանգամանքը: Դ.Լոքյանի խոսքով` առաջիկայում ծրագրում են Նոյեմբերյանում իրականացնել զարգացման ծրագեր և համայնքի բյուջեն մեծացնելու ավելի լուրջ հնարավորություններ կարող ենք ունենալ.«Քննարկվում է Նոյեմբերյանի ամբողջ նախկին շրջանը բաժանել երկու կլաստերի և այդ տրամաբանությունից` հարցի քննարկումը տեղափոխել 2017 թ., երբ համայնքների խոշորացման հարցը կլուծվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930