Բաժիններ՝

«Մենք որևէ անձի լավություն չենք անում». Արծվիկ Մինասյանը՝ «Հրազդան ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին

Այսօր Ազգային ժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նեկայացրեց «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու հարցը: Ըստ նրա` ոչ բավարար մենեջմենթի պատճառով գործարանը կուտակել է մեծածավալ հարկային պարտավորություններ, սնանկացել, այժմ ձեռնարկության ամբողջ գույքն ու բաժնետոմսերը գրավադրված են ՎՏԲ Հայաստան բանկում: Կառավարությունն առաջարկում է զիջել 510 մլն դրամ, և հնարավորություն տալ գործարանին աշխատել:

Թե ո՞վ է գործարանի նոր սեփականատերը և ո՞ւմ համար է կառավարությունը նման աննախադեպ արտոնություն սահմանում, Ա.Մինասյանը նշեց. «Փաստացի սեփականատերը ՎՏԲ Հայաստան բանկն է: Մենք որևէ անձի լավություն չենք անում, պարզապես հնարավորություն ենք տալիս ապահովել 470 աշխատատեղ ու ապահովել գործարանի աշխատանքի շարունակականությունը: Սա մեր կողմից սիմվոլիկ քայլ է, որպեսզի նոր սեփականատերը՝ բանկը, կարողանա առաջ մղել ձեռնարկության գործունեությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930