«Ադրբեջանի դեմ պետք է միջագային քրեական գործ հարուցել». ԱԺ պատգամավորների պահանջը

Հայաստանը պետք է իրավական քայլեր ձեռնարկի՝ կապված Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից տեղի է ունեցել պատերազմական հանցագործություն, հետևաբար` կարիք կա մանրամասն փաստաթղթավորել և միջազգային ատյաններում հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ: Նա կոչ արեց մասնագետներին՝ համախմբվել ու Ադրբեջանի իշխանությունների դեմ միջազգային քրեական դատարանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կամ այլ միջոցներով միջագային քրեական գործ հարուցել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով` հայկական կողմը պետք է հավաքի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ապացույցները, և մոտակա շրջանում ԵԽԽՎ բանաձևի և հայտարարության նախագիծ պետք է ունենալ այս վայրագ գործողությունների վերաբերյալ:

«Ընդհուպ պետք է բարձրացվիի Ադրբեջանի՝ ԵԽ-ին անդամակցության հարցը»,- ասաց Զ.Փոստանջյանը` հիշեցնելով, որ ԵԽ-ին անդամակցելիս Ադրբեջանը հստակ պարտավորություն է ստանձնել՝ ագրեսիայից ու ուժի կիրառումից զերծ մնալու: Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ Ադրբեջանը խախտել է իր ստանձնած պարտավորությունը, դրա ապացույցներն էլ արդեն կան, որոնք պետք է հավաքել ու ներկայացնել համապատասխան վայրերում:

Կարդացեք նաև

Զ.Փոստանջյանը կրկին բարձրացրեց Արցախի ճանաչման հարցը` կարևորելով, որ Արցախի օրինական իշխանություններն իրենք նստեն բանակցային գործընթացի սեղանի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս