Զարուհի Փոստանջյանը կոչ է անում համարձակ լինել

«ԱԺ ամբիոնից հնչող դատապարտող հայտարարությունները ազդեցություն չեն ունենում ավտորիտար ռեժիմների ռազմական նկրտումների և միջազգային հանրութան վրա, որը Ադրբեջանի կողմից պատերազմական յուրաքանչյուր գործողությունից հետո իսկույն հավասարության նշան է դնում և կողմերին կոչ է անում դադարեցնել բախումները` զերծ մնալով արդարացի գնահատականներից»,- այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ «Ժառանգությունը» անցած տարի մի քանի անգամ ներկայացրել է Արցախը ճանաչելու մասին օրինագիծ, որը մերժվել է` պատճառաբանությամբ, թե ընթանում է բանակցային գործըթնաց: Սակայն, ըստ նրա, այսօր Ադրբեջանը զինված ագրեսիա է կիրառում` օգտագործելով մեր դաշնակից ՌԴ-ի սպառազինությունը: Զ.Փոստանջյանը կոչ արեց համարձակություն ուեննալ և օրակարգում ներառել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, որը չունի այլընտրանք:

Տեսանյութեր

Լրահոս