Բաժիններ՝

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը:

Այսօր ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ նրա` հստակեցվում է տեսչական մարմնի ղեկավարի գործառույթները, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի նշանակման դրույթը:

Մասնավորապես, ներկայում գործող օրենքի համաձայն՝ տեսչական մարմնի ղեկավարն իրավասու է նշանակումներ կատարել տեսչական մարմինների պաշտոններում, սակայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի մեկնաբանությամբ ստացվում է, որ դրանք միայն քաղաքացիական ծառայության բարձրագուն խմբի պաշտոններն են: Այդ առումով անհրաժեշտ է հստակեցնել այն պաշտոնների շրջանակը, որոնց նշանակումները կատարվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից։ Մասնավորապես` տեսչական մարմնում քաղ. ծառայողների նշանակումները, ատեստավորման և վերապատրաստման որոշումների ընդունումը, խրախուսման և պատասխանատվության միջոցների կիրառումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից:

Ա.Մինասյանը նշեց, որ յուրաքանչյուր նախարարությունում 1-3 տեսչություններ են գործում: Ըստ նրա` զանգվածային գործազրկություն չի սպասվում, պետք է այնպիսի վերապատրաստման ծրագիր ունենան, որ մարդիկ կարողանան նաև հանգիստ մասնավոր հատված տեղափոխվել:

Ա.Մինասյանը հայտնեց, որ առաջիկայում կներկայացվի նաև վարչական իրավախախտումների մասին օրենքը, որպեսզի տեսչությունների կողմից իրավախախտումների դեպքում միատեսակ տույժեր նշանակվեն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս