Ըստ նրա, Վարդանյանի խոհափիլիսոփայական մտքերից հաջորդ գոհարն էր՝ Ցեղասպանության «200-ամյակը մենք կնշենք շատ ավելի բարձր մակարդակով», այն է, երևի թե «կտոնենք շատ ավելի բարձր մակարդակով»: Ն.Զոհրաբյանի կարծիքով՝ այս ամենից լրջագույն հետևություններ չարվեցին, ԱԳՆ-ն լռում է, իսկ լռությունը ևս պատասխան է: Սակայն, ըստ նրա, չի կարելի լռել, երբ մի դեսպանն իր հավատարմագիրը նոտարում է վավերացնում, մեկ ուրիշը՝ ընդհանրապես գնում է և նրա անձի հետ կապված սկանդալային տեղեկատվություն է ստացվում, որ զբաղվում է բիզնեսով:
«Վարկերը բեռ են գյուղացիների համար, մենք պետք է գործուն միջոցներ ձեռնարկենք նրանց վիճակը թեթևացնելու համար»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ 1.4 մլն վարկեր կան, որից 150 հազարը գյուղացիական վարկեր են, որոնք պետությունը պետք է կարողանա գույքագրել՝ հասկանալու համար դրանք իրենցից ին՞չ են ներկայացնում, տույժ ու տուգանքները հիմնավո՞ր են, թե՞ պետության ստեղծած միջավայրն է նման իրաավիճակի պատճառ հանդիսացել:
Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2016 թ. ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԲ զեկույցի համաձայն, Հայաստանը շարունակում է մնալ ամենամենաշնորհացված երկիրը տարածաշրջանում: Ըստ նրա՝ թեև Մրցունակության զեկույցում ՀՀ-ն դիրքերը բարելավել է, սակայն Վրաստանն ու Ռուսաստանը շատ ավելի են բարելավել իրենց դիրքերը, այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում ամենամենաշնորհացված երկիրը:
Է.Մարուքյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ է սկսել «Հայկական ծրագրեր» ընկերությունում: «Ընկերությունն արդար չէ իր ներկայացրած դիրքորոշման մեջ»,- հայտարարեց Ա.Շաբոյանը:
Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. գործունեության ծրագիրը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց, որ հանձնաժողովն այս տարի շարունակելու է մրցակցության բարելավմանն ուղղված աշխատանքները: Նա նշեց, որ անցած տարի ուսումնասիրություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում՝ փոխադրումների գների բարձրացման կապակցությամբ, ուսումնասիրել են մի շարք ապրանքային շուկաներում գների փոփոխությունների խնդիրներ, այդ թվում՝ շաքարավազի, բենզինի, և այլն:
Այսօր ԱԺ նիստում ԵՏՄ-ից ներկրվող մեքենաներից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումը վերացնող օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ քանի որ բյուջեում փող չկա, անցած մեկ տարում՝ որպես ԱԱՀ, ապօրինի գանձված 1.7 մլրդ դրամը պետք է ձևակերպվի՝ որպես պետական պարտք, և մարվի առաջիկա տարիներին: Այլապես, ըստ նրա, դա մշտապես մնալու է հարց:
Զ.Փոստանջյանը նշեց, որ իր պատգամավորության 9 տարիների ընթացքում սա իր առաջին օրինագիծն է, որ կընդունվի, քանի որ համաձայնեցվել է ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերի հետ: Զ.Փոստանջյանը նկատեց, որ ենթադրում էր, որ իր դերակատարումը ավելի մեծ կլինի ԱԺ-ում:
Այսօր Ազգային ժողովը քննարկում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը:
Այսօր Ազգային ժողովը միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Կողմ քվեարկեց 111 պատգամավոր:
«Մարտի 1-ի բացահայտման խնդիրը մենք ի սկզբանե ենք դրել և ով միանում է դրան, դա կարելի է միայն ողջունել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմաբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր գործընկեր Վարդան Օսկանյանից դեռևս հրավեր չի ստացել ստեղծվելիք կուսակցությանն անդամակցելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Է.Վարդանյանը:
Այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ու պատգամավոր Հրանտ Բագրատյանը վիճեցին: Նազարյանը ներկայացրեց մի շարք երկրներ, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինը շատ ավելի բարձր է: Հ.Բագրատյանի դիտարկմանը, որ այդ երկրներում եկամուտներն են ավելի շատ, Նազարյանը նկատեց՝ «եկամուտների տերը ես չեմ»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշտապես զբաղված է եղել իր կարգավորման դաշտում գտնվող ընկերությունների հայտերը բավարարելով և գները բարձրացնելով: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում ՀԾԿՀ 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ արեց ՀԱԿ խմբակցության ղեկվար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ը ստեղծել է լուրջ աշխատանքային խումբ, որի ուսումնասիրության հիման վրա եկել են եզրակացության, որ ճիշտ քայլեր կատարելու դեպքում գազի և էլեկտրաէներգիայի գները կարելի է նվազեցնել առնվազն 25%-ով:
«Վարդան Օսկանյանը բոլոր իրավունքներն ունի հայաստանյան քաղաքական դաշտում կուսակցություն հիմնելու: Կուսակցության հիմնադրմամբ քաղաքական դաշտում էական փոփոխություններ կլինեն, երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը զբաղեցնելու մասին բոլոր խոսակցություններում հստակություն կմտնի, բոլորի խաղաքարտերը, մեղմ ասած, խառնվելու են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը քննադատության ենթարկեց ՀԾԿՀ աշխատանքը և էներգետիկ ոլորտում առկա իրավիճակը: Ըստ նրա՝ ծրագիրը պետք է ծրագիր լինի, հաշվետվությունը՝ հաշվետվություն: Մ.Շահգելդյանը հայտարարեց, որ խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:
«Ու սրանից հետո ՀԾԿՀ-ն ասում է՝ Բիբին ջան, կլինի՞ 15 դրամով չթանկացնենք հոսանքը, 6.9 դրամով թանկացնենք ու մի հատ էլ վիզները ծռում են»:
«Չեմ հասկանում՝ ո՞վ է տարածում այդ լուրերը: Կարդացել եմ, գրված է 1 միլիոնի մասին: Ինչի՞ համար ես պետք է 1 միլիոն վճարեմ, եկեք հասկանանք: Այդ մանդատը, եթե ես գործարար եմ, ինչո՞վ պետք է օգնի ինձ, որ ես բարելավվեմ իմ բիզնեսը: Ես ինձ չեմ համարում ոչ հաջողակ բիզնեսմեն, որը կարիք կունենար հայտնվելու պառլամենտում, որ լծակներ ստեղծի ու բարելավվի ոչ լավ կարգավիճակը: Մենք նման խնդիր չունենք: Բիզնեսը՝ նորմալ է»,- ասաց Կ.Շահմուրադյանը:
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Մարտի 1-ը համարում է «սև էջ», իսկ տվյալ օրվա իշխանությանը՝ պատասխանատու կատարվածի համար: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Օսկանյանը հայտարարեց, թե իշխանությունը չպիտի թույլ տար, որ նման բան տեղի ունենար:
Հարցին, թե կօգնի՞ Քոչարյանի անունը իր կուսակցությանը, Օսկանյանը պատասխանեց, թե կուսակցությունը կլինի, կաշխատեն, ժողովուրդն իր գնահատականը կտա: Նա չմանրամասնեց, թե ովքե՞ր են լինելու այդ նոր կուսակցությունում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ նախկին ԲՀԿ-ականները՝ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը կամ Էլինար Վարդանյանը լինեն, Օսկանյանը պատասխանեց. «Ոչ հաստատելու եմ, ոչ հերքելու եմ: Այն պահին, երբ վերջնական որոշում կլինի կիմանաք»:
«Մենք աշխատանքային խումբ չենք առաջարկում,- հստակեցրեց Լևոն Զուրաբյանը և հավելեց,- Դուք կարող եք լսել բոլոր առաջարկները և մերժել դրանք: Մեր առաջարկն է, որ այլ պրոցես կազմակերպվի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ասածով ԸՕ-ն ընդունվի կնսենսուսով և լինի քաղաքական երկխոսության ձևաչափ, որը թույլ կտա բոլոր քաղաքական ուժերին հասնել այնպիսի լուծման, որ ժողովրդի վստությունը վերականգնվի ընտրությունների նկատմամբ»:
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: Նիստի սկզբում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՅԴ ցուցակով հաջորդ թեկնածուն Կարեն Շահմուրադյանն է:
Հայաստանի իշխանությունները տնտեսական աճի ապահովման առումով մեծ հույսեր են կապում Իրանի հետ, որ ՀՀ-ն՝ որպես ԵՏՄ անդամ, առավել գրավիչ կլինի իրանական գործարարների համար, Իրանն իր բեռները ԵՏՄ կուղարկի Հայաստանի տարածքով, և այլն:
Անցած տարի ամռանը հայ բեռնափոխադրողները բավականին երկար ժամանակ էին կորցնում Լարսի անցակետում, որտեղ վրացական, թուրքական և այլ փոխադրողների հերթեր էին գոյանում: Լուծում գտնելու հույսով ՀՀ կառավարությունը դիմեց ԵՏՄ-ին՝ անդամ երկրների համար առանձին ռեժիմ գործարկելու առաջարկով:
Հայաստանում պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, նվազելու փոխարեն, աճում են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարվա հունվարի փոխարեն՝ այս տարի հունվարին գրանցվել է հանցագործությունների 27% աճ, և դրանց թիվը կազմել է 70: Այս հանցագործությունների գերակշիռ մասը՝ 42-ը, կոռուպցիոն բնույթի են:
«Եթե մենք իդենտիֆիկացնում ենք անձին, որը մտել է տեղամաս, իր ընտրական սահմանադրական իրավունքը փորձում է իրացնել, կարողանում ենք նույնականացնել, ես չեմ կարծում, որ այլևս որևէ այլ խնդիր կա գործընթացում: Եթե դա կարողանում ենք իրականացնել, այլևս որևէ ընտրակեղծիքի մասին խոսելն ավելորդ է: Այլապես դառնում է Գյուլնազ տատի հեքիաթները՝ դե, ուրեմն մի բան մտածած կլինեն: Սա արդեն անճարակությունից, անզորությունից, չաշխատելուց է, Երևանում տարբեր հարթակներն օգտագործելու վատ սովորությունից է: Պատմական ժամանակաշրջան է, երբ պետք է կարողանանք այս փուլը ճիշտ օգտագործել ու ընտրական մշակույթը ձևավորել և կարողանանք հասարակական վստահությունն ապահովել»:
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները մշտապես բողոքում են, որ իրենց ներկայացրած օրինագծերը կա՛մ մերժվում են, կա՛մ անորոշ ժամանակով հետաձգվում, իսկ ընդունվում են միայն կառավարության և քաղաքական մեծամասնության ներկայացրած օրինագծերը: Ըստ վիճակագրության՝ անցած նստաշրջանում ընդդիմադիր խմբակցությունների և անկախ պատգամավորների հեղինակած 5 նախագծի ընդգրկումն 8-րդ նստաշրջանի օրակարգ հետաձգվել է մինչև 1 տարով, 1-ինը՝ քվեարկությամբ մերժվել:
«Քանի որ Հայաստանում հնարավորություն չկա փողոցից իշխանության գալու, միակ ձևն ընտրություններն են։ Ես հասկանում եմ, որ կառավարման մոդելի փոփոխությունը տարբեր ավանդույթների փոփոխություն կբերի, և այս ընտրությունը պետք է տարբերվի մյուս բոլոր ընտրություններից»։
Անցած տարի հոկտեմբերի սկզբին կառավարությունը հավանության արժանացրեց Հարկային օրենսգրքի նախագիծն ու որոշեց, որ այն արդեն կարելի է քննարկել հանրային հատվածի, շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Պետք է խնդիրները բաժանել, ցուցակների հրապարակումը միակ բալասանը չէ և դրանով բոլոր հարցերը չեն լուծվելու, նույնիսկ կարող են խնդիրներ առաջանալ, բայց վստահությունը մեծացնելը, մատչելիությունը մեծացնելը, այնպիսի մեխանիզմներ ներդնելը, որ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը համոզված լինեն, որ ուրիշի փոխարեն հնարավոր չէ քվեարկել: Բալասանը, Ա.Վարդանյանի խոսքով, նոր տեխնիկական միջոցների ներդրումն է, թեև ժամանակը կարճ է, բայց պետք է փորձել ՀՀ բոլոր քաղաքացիներին ապահովել մեկ միասնական փաստաթղթով, իսկ եթե դա հնարավոր չլինի, այլ լուծումներ գտնել:
Այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում ընտրվեց հանձնաժողովի նախագահի նոր տեղակալ: