«Պետք է ամեն ինչ անել Ադրբեջանին տարածքային լուրջ կորուստներ պատճառելու համար». Նիկոլ Փաշինյան
«Զինադադարի խախտում տերմինը պետք էմոռանալ, սա զինադադարի խախտում չէ, սա պատերազմ է, և պետք է գիտակցել դա: Շփման գծի ողջ երկայնքով տեղի են ունեցել ռազմական գործողություններ, և Ղարաբաղի տարածքը գրավելու փորձեր են արվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այս գիշեր է վերադարձել Ղարաբաղից: Պատգամավորը եղել է Ստեփանակերտում, Մատակերտում, Թալիշում:
Հակառակորդի կողմից «Սմերչ» զինատեսակի կիրառման մասին նշեց, որ այսօրվա տեղեկատվությանը դեռ չի հասցրել ծանոթանալ:
Ն.Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի առաջին ծրագիրը ձախողվել է, նրանք փորձել են երկու կողմից մտնել Ղարաբաղ, և կարելի է չկասկաածել, որ եթե դրանք ստացվեին, կենտրոնից կմտնեին Ստեփանակերտ: Սակայն, նշեց պատգաավորը, ԼՂ ուժերը կարողացել են թե’ հարավում, թե’ հյուսիսում կասեցնել ներխուժումը, և արդեն նրանք, ըստ էության, հասկացել են, որ պլանը չի հաջողվում իրականացնել:
«Ու նրանց հայտարարությունը, որ մեք միակողմանիորեն զիանդադարի պատրաստ ենք, նաև սրա հետ էր կապած, որ չկարողացան իրենց ծրագիրն իականացնել, այդ դադարն իրենց պետք էր իրավիճակը վերլուծելու և նոր հարձակում սկսելու համար: Վերջին երկու տարում այս իրավիճակի մինի տարբերկաններն անընդհատ ունեցել ենք: Այսինքն` հարձակվել են, ճնշել են մեր զորքերը դիրքերը, մի շաբաթ, 10 օր, մի ամիս, երկու ամիս հանգստացել են, և նորից կրկնվել է: Հիմա ռազմաքաղաքական իրավիճակն այսպիսին է` եթե մենք այս պահի դրությամբ ստատուս քվոյի շրջանակներում զինադադար հաստատեցինք, իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ երեք օրից նույն բանը չի կրկնվի: Ենթադրենք` մենք ապրիլի մեկի բոլոր դիրքերը ետ գրավեցինք նաև հարավային ուղղությամբ և այդ ստատուս քվոյով կնքեցինք զինադադար, էլի` որտե՞ղ է երաշխիքը, որ այս հարձակման փորձը չի լինի»,- ասաց Ն.Փաշինյանը:
Լուծումը, ըստ պատգամավորի, որ Ղարաղաբի ժողովրդի, շարքային քաղաքացիների տեսակետն է, այս փուլում պետք է ամեն ինչ անել Ադրբեջանին տարածքային լուրջ կորուստներ պատճառելու համար, որպեսզի երաշխիքներ ունենանք, որ այդ շոկից Ալիևը գոնե մի տարի դուրս չի գա: Նա նշեց, որ երկու տարի նույնը կրկնվում է Մովսեսում, Այգեպարում և բոլոր հնարավոր տղերում. «Քանի որ ռազմական գործողությունները սկսկվել են, պետք է Ադրբեջանը շատ լուրջ և շոշափելի տարածքային կորուստներ կրի, բավականին տեսանելի քաղաք անցնի Ղարաբաղի տիրապետոթյան տակ»:
Ն.Փաշինյանը նշեց, որ դիվանագիտական ճակատում ՀՀ պետք է շատ հստակ հայտարարի, որ Ղարաբաղի հարցով այլևս որևէ բանակցություն չի վարելու այնպիսի ֆորմատով, որտեղ չի մասնակցի Ղարաբաղի ներկայացուցիչը. «Որևէ մեկը առանց Ղարաբաղի ներկայացուցչի չպետք է իրեն իրավունք վերապահի քննարկելու Ղարաբաղի հարցը»:
Նա նշեց, որ Արցախի ճանաչումը լուծման հարցերից մեկն է: Ն.Փաշինյանը խոստացավ Մարտակերտից լավ լուր հաղորդել ԱԺ հայտարարությունների ժամին: