Բաժիններ՝

«Զոհվածների ընտանիքներին կայուն եկամտով ապահովելու ծրագիրը շուտով կհաստատվի». նախարար

Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամտով ապահովելու ծրագիրը քննարկվել է կառավարությունում, բոլոր գերատեսչությունների հետ անհրաժեշտ ընթացակարգերն անցել է, և էկոնոմիկայի նախարարությունն արդեն ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ շուտով այն կհաստատվի կառավարության նիստում:

«Սա շատ հետաքրքիր նախաձեռնություն է, որի սկիզբը դրվելու է «վերջից դեպի սկիզբ» բանաձևով, որը նախատեսում է մի քանի գերատեսչությունների միաժամանակյա գործունեություն՝ պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային զարգացման և էկոնոմիկայի նախարարությունների»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմնական նպատակը նման ընտանիքներում այն անձանց բացահայտումն է, ովքեր ունակ են իրականացնելու բիզնես-նախագծեր. նրանք ստանալու են աջակցություն՝ ուսուցանումից մինչև իրավական խորհրդատվություն:

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել էր մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս