Բաժիններ՝

Գրեթե բոլոր մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են

Հայաստանի գյուղացիներն այս տարի ավելի շատ աշնանացան են ցանել, քան անցած տարի: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարի ցանվել է 115216 հա աշնանացան, իսկ անցած տարի՝ 111859 հա:

Աշնանացանի մեծ մասը ցորեն է՝ 111555 հա, ապա գարի՝ 3651 հա, և տարեկան՝ 10 հա: Շուրջ 1440 հա-ով ավելացել են գարնանացան հացահատիկի ցանքատարածությունները՝ կազմելով 87387 հա:

Ավելացել են նաև մյուս մշակաբույսերի ցանքատարածությունները, մասնավորապես՝ կարտոֆիլը 4.8%-ով (2016թ. կազմելով 34078 հա), տեխնիկական մշակաբույսերը՝ 6.1%-ով (3299 հա), բանջարանոցային մշակաբույսերը՝ 6.3%-ով (30701 հա), բոստանային մշակաբույսերը՝ 7% (7259հա), կերային մշակաբույսերը՝ 6.8%-ով (85645 հա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս