«Սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տա՞». Հովիկ Աբրահամյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թ. ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով պետական բյուջեից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 18255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թ. հոկտեմբերի 7-ն է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմին և ֆինանսների նախարարությանը՝ ներկայացնել 2014-2016թթ. ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռների հետ կապված Հայաստանի փոխանցած գումարի չափը: Նա նաև արդարադատության նախարարությանը հանձնարարեց քննարկել խնդիրը:
«Ընդհանրապես, սխալ որոշուների համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տա՞, թե՞ ոչ»,- հարցադրում արեց Հ.Աբրահամյանը: