«Մենք չենք աշխարհի կենտրոնը, ցանկացած երկիր ունի իր շահերն ու աշխատանքները». Իրանահայ պատգամավոր

«Մենք չենք աշխարհի կենտրոնը, ցանկացած երկիր ունի իր շահերն ու աշխատանքները: Օրինակ, նաև կարելի է շեշտել այսօր Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների ակտիվացումը և դրա հետ Իրանի ներգրավումն այդ գործընթացում»,- հայտարարեց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժ (Գևորգ) Աբրահամյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում տարածաշրջանային զարգացումներից, երբ ակտիվ կերպով զարգանում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցությունը:

Ըստ նրա` եռակողմ այդ համագործակցությունը բխում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի շահերից, որը երբեք չպետք է համեմատել մեր տեսանկյունով. «Մեր տեսանկյունով կարող ենք վերլուծել, բայց դա բնական ընթացք է, ինչպես կարող է Եվրոպայի ցանկացած պետությունը ակտիվ հարաբերություն մշակել իր հարևանների հետ»:

Իրանահայ պատգամավորի կարծիքով` Հայաստան-Իրան հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են« և ավելի բարձրացնելու տեղ չկա. «Հիմա այդ քաղաքական դրական զգացողությունները պետք է վերածվեն կիրառական մեթոդների, աշխատանքների տնտեսական զարգացման, և այլն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս