«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում, նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ես կարծում եմ՝ ցանկացածս նման որեւէ ամբիցիա կամ ձգտում չունի ամեն գնով պահպանելու իր դիրքերը, առավել ևս, որ մեր նպատակը ոչ թե ամեն գնով տվյալ դիրքում մնալն է, այլ նպաստել, որ այն հիմնական խնդիրներն ու նպատակները, որոնք ձևակերպված են քաղաքական համաձայնագրում, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններից և բերում են մեր երկրի տնտեսության առաջանցիկ զարգացում, մենք, անկախ նրանից՝ որտեղ ենք լինելու, պետք է աջակցենք»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
«Ով ցանկություն ունի, կարող է մտնել իմ աշխատասենյակը և տեսնել իմ աշխատանքային գրաֆիկը: Ես կատարում եմ իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե ինքը հրաժարական է ներկայացրել:
Ա.Մինասյանի կարծիքով` կարևոր նշանակություն ունի ներմուծման փոխարինման հնարավորությունը, օրինակ` խոշոր եղջերավոր անասունների մորթին արտահանելու փոխարեն այն օգտագործվի կաշվե իրերի պատրաստման համար:
«Պարտադիր չէ մեխանիկորեն փոխել մակնշումը։ Իրականում դա չի տա անհրաժեշտ արդյունքը։ Հարկավոր է, որ մասնակի՝ տեխնոլոգիական գործընթացները, բաղադրիչները, որ արտադրվում են Միության երկրներից մեկում, օգտագործվեն մյուս երկրի արտադրության մեջ»։
«Արդեն ոչ թե տրանսպորտն է զբաղվելու տեղեկատվական տեխնոլոգիաներով, այլ տեղեկատվական տեխնոլոգիաները՝ տրանսպորտով»,- 168.am-ի հետ զրույցում ծիծաղով հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ խոսելով կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությունների մասին։
ՀՀ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանն այսօր Կառավարության նիստից հետո փորձեց ամեն կերպ խուսափել հարցից, թե նախարարություններում ի՞նչ «պրիմիտիվ գողության» մասին էր խոսում վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Բյուջեն կազմվելու է, որպեսզի մենք մեր հարկատուների փողերը խնայողաբար օգտագործենք։ Բյուջեն սովորաբար կառուցվում է ՝ ելնելով տնտեսական իրավիճակից։ Ինքը ոչ միայն ֆինանսական փաստաթուղթ է, այլև դրանով դու կարողանում ես ներկա տնտեսական իրավիճակում ազդակներ հաղորդել, և դա պետք է լինի իրատեսական»:
«Ինձ այսօր է ներկայացրել վարչապետը։ Մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոստանալով բոլոր հարցերին մանրամասն պատասխանել ավելի ուշ։
«Մենք բազմաթիվ քայլեր ենք անում կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Ես չեմ ուզում Ձեր որոշումը հիմա կանգնացնեմ, բայց եթե ինքներդ վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանե՞նք»:
Կ.Կարապետյանը նշեց, որ քաղաքաշինության նախարարությունը կվերածվի ճարտարապետության կոմիտեի, որովհետև շինարարության կարիք չկա, շինարարությունն այսօր անում է մասնավորը, կառավարությունը պատվիրատու է:
Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով` օրակարգում առաջին կարևոր հարցը Կառավարության կառուցվածքի փոփոխությունն է, երկրորդը` Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որը ներկայացվում է երկրորդ ընթերցմամբ, ինչը պայմանավորված է նաև միջազգային կառույցների հետ պայմանավորվածություններով: «Հարցերի մեծ մասը քննարկված է, երկրորդ ընթերցում է»,- ասաց Դ.Հարությունյանը:
«Եկեք մտածենք Ձեր նախարարությանը որոշակի նոր լիազորություններ տանք, կամ շեշտադրումն այլ կերպ անենք, որ այդ նախարարությունը դառնա ինվեստորների, ներդրողների կենտրոն, որ գան, իրենց հարցերը քննարկեն, լուծումերը տրվեն առանց այս բյուրոկրատիայի»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` դիմելով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, ով զեկուցեց ձեռնարկություններից մեկին ԱԱՀ մասով հերթական արտոնությունը տալու հարց:
«Չեմ կարծում, որ այս համակարգն իդեալական է: Ամենաբարդ խնդիրը` կոռուպցիայի դեմ պայքար, արդյունավետ կառավարում և այլն, պետք է ստեղծել մի համակարգ, որ մոտիվացնի, այսինքն` այն աշխատողը, որ ցանկանում է ծառայել իր երկրին, պետք է մոտիվացվի»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` հանձնարարելով նախարարներին` տալ առաջարկներ, թե ինչպես են տեսնում իրենց աշխատողին մոտիվացնելու հնարավորությունը:
Ըստ նրա` Վարդան Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի մարդ է, իր առջև դրված խնդիրները շատ լավ գիտի: Գյուղատնտեսության, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների ընտրության վերաբերյալ Կ. Կարապետյանը նշեց, որ չափանիշը եղել է նրանց` ոլորտների կառավարիչներ լինելը, իրենց լավ դրսևորելը և համեստ ու պարկեշտ մարդ, կառավարման նոր մշակույթի կրողներ լինելը: Վարչապետը հայտարարեց, որ մեծ ակնկալիքներ ունի նրանցից, որ կվերանայեն կառավարման համակարգը, կներկայացնեն ծրագիր, թե ինչպես են պատկերացնում ոլորտի զարգացումը:
«Բարդ համակարգ է, թե ինչին է ուղված, բոլորդ հասկանում եք: Հանձարարական` բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` հավելելով, որ իրեն պատմել են, թե ինչեր էին անում ավիատոմսերի գնումների ժամանակ և, եթե այդ ուղեղը այլ բանի համար օգտագործեին, ավելի արդյունավետ կաշխատեին:
Վաղը կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարի դեռևս պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացնելու է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին որոշման նախագիծ։ Ենթադրվում է, որ այդ կցորդը նպաստելու է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը:
ՀՀ կառավարությունը մտադիր է լուծարել «Արթիկի նավթամթերք» ՓԲ ընկերությունը։ Այն 100% պետական է։ 2000 թ. հիմնադրված ընկերությունը 2004-ից գործունեություն չի իրականացնում։ Այն զբաղվում էր Հայաստանի տարածքում նավթամթերքների մեծածախ և մանրածախ առևտրով: Միակ գրանցված աշխատողը տնօրենն է՝ Մ.Վարագյանը: Ընկերության գույքի հիմնական հատվածը վարչական շենքն է՝ 612.5 քմ, պոմպակայանները՝ 140 քմ և 84 քմ, տարողությունները՝ 32 հատ, և դրանց կից տեխնոլոգիական խողովակաշար, որ 2004թ. վաճառվել է ԴԱՀԿ ծառայութան կողմից:
«Աստվածաշնչում Մովսեսի մասով հետաքրքիր պատմություն կա. Մովսեսը Եգիպտոսում լավ կրթություն էր ստացել, այնտեղ ազդեցություն ուներ, բայց երբ տեսնում է, որ իր համերկրացուն եգիպտացին պատժում է հանիրավի, միջամտում է ու ակամայից սպանում այդ մարդուն։ Իրեն թվում է, որ իր ժողովրդի կողմից դա լավ ընկալվեց, բայց երբ երկու հրեա են բանավիճում, և նա փորձում է միջամտել՝ ասելով, որ եղբայրներ եք, ինչու եք բանավիճում, ասում են՝ քեզ ո՞վ է դատավոր դրել մեզ վրա, թե՞ ուզում ես այն եգիպտացու նման՝ մեզ էլ սպանես։ Դրանից Մովսեսը խռովում է և հեռանում երկրից այնքան, մինչև Աստված նորից կանչում է առաջնորդելու… Անընդհատ, երբ Վանոյի անունը տալիս են, այս պատմությունը միտս է գալիս»:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում փաստեց` ՏԻՄ ընտրություններն ազատ ու արդար չեն եղել։
«21-րդ դարը մեզ տվել է սերունդ, որի համար չկան փակ դռներ։ Եվ ես վստահ եմ, համոզված եմ, եղբայրս երբեք չի սխալվել, չի պարտվել՝ 21-րդ դարը մերն է լինելու»։
Ըստ Լ. Խաչատրյանի՝ Վարդևան Գրիգորյանի որդին հոր հետ քարոզարշավին էր մասնակցում, բայց սպանությունն ինչի հետ կարող է կապված լինել՝ պարզ չէ։
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք հակասությունը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորում է ՀՀ նախագահին բարձր տնտեսական աճի առթիվ, իսկ Կարեն Կարապետյանը հայտարարում է տնտեսության ծանր վիճակի մասին, Վ.Գաբրիելյանը պատասխանեց, որ եթե ԱՎԾ ղեկավար Մնացականյանը չի կարողացել բացատրել դա, ապա «մահկանացուները ինչպե՞ս կարող են բացատրել»։
ԵՏՄ հանձնաժողովը Իրանի հետ բանակցային գործընթաց է սկսել։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի առավելությունը Իրանի հետ ցամաքային սահմանն է, նաև ավելի հաճախ և երկարատև գործարար շփումերը։
«Ես հնարավոր եմ համարում նոր կառավարությունում լինել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով նոր կառավարության կազմում իր հետագա պաշտոնավարման հավանականությունը։
Իրանի դեսպանը կարևորեց «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցումը. «Սա շատ արժեքավոր հնարավորություն է տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև զարգացնելու համար: Ճանապարհը կենսական նշանակություն ունի, պետք է համագործակցել այն երկրների հետ, որ կարող են կառուցել մայրուղիներ, օգտագործել Սև ծով դուրս գալու հնարավորությունները»:
«ՔՊ-ն լուրջ մարտահրավեր է նետել և Նոր Կյանքի օրինակով կարողացել է ցույց տալ, որ շատ համայնքներում նման հաջողություններ հնարավոր են, պարզապես պետք է ունենալ լավ թիմ, լավ թեկնածու, լավ ծրագիր և պատշաճ կերպով իրականացնել վերահսկողություն»,- 168.am-ին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Իշխանության համար նույնիսկ ամենափոքր համայնքը՝ 20-30 հոգանոց, իր ֆորպոստերից մեկն է, որոնցից անգամ մեկը հանձնելը նշանակում է՝ իրենց անպարտելիության գաղափարախոսության փլուզում։ Մենք կարողացանք դրան հակազդել մեր հռչակած ինստիտուցիոնալ ընդդիմության բոլոր կարևոր կոմպոնենտներով և ցույց տալ, որ անպարտելիության գաղափարախոսությունը միֆ է, և դրան պարզապես պետք է հակադրել աշխատանք, աշխատանք և միայն աշխատանք։
«Մենք գիտենք, որ ՌԴ-ն իր գործընկերներից պահանջում է կրկնօրինակել այն առևտրային պատժամիջոցները, որ ՌԴ-ն սահմանում է եվրոպական ու ամերիկյան բիզնեսի հանդեպ: Եթե Հայաստանը կարող է այլ դիրքորոշում ունենալ այդ հարցում, ապա դա կարող է դրական ընկալվել արևմտյան բիզնեսի կողմից, բայց հայտնի չէ, թե այն ինչպե՞ս կընկալվի ՌԴ-ի կողմից, չի՞ բերի Հայաստանի հանդեպ խտրական վերաբերմունքի»:
Տարեցտարի ավտոապահովագրման համար գործակալությունների հավաքագրած գումարների չափն ավելանում է, մասնավորապես՝ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ հավաքագրվել է 12 մլրդ 25 մլն 205 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11 մլրդ 957 մլն 195 հազար դրամի փոխարեն: Միաժամանակ մեկ տարում ավելացել է նաև ապահովագրված ավտոմեքենաների թիվը՝ շուրջ 10 հազարով:
«Իմ կարծիքով՝ Արևմուտքը, դրական գնահատելով նոր վարչապետին, միևնույն ժամանակ՝ կարող է ունենալ այն մտահոգությունը, թե արդյո՞ք ի դեմս Ռուսաստանի, քանի որ նա այնտեղ աշխատել է, այնտեղ ունի ավելի հետաքրքիր, մեծ շրջապատ, հանկարծ այդ հարաբերությունները չուժեղանան»: