Բաժիններ՝

Տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազում է

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է 2016 թ. հունվար-հուլիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, և հունվար-հուլիսին ցուցանիշը եղել է 3.0%: Սակայն նախորդ ամիսների համեմատ՝ ՏԱՑ-ի աճի տեմպը նվազում է, օրինակ՝ հունվար-հունիսին այն 4.7% էր, հունվար-մայիսին՝ 5.5%, հունվար-ապրիլին՝ 6%, և այլն: Նմանատիպ դինամիկա է նաև ամսական կտրվածքով 1 տարվա համեմատությամբ. եթե այս տարվա մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, տնտեսության ակտիվությունն աճել էր 6.6%, ապրիլին՝ 2015-ի ապրիլի համեմատ՝ 5.7%, մայիսը՝ 2015-ի մայիսի նկատմամբ՝ 5.4%, հունիսը՝ 2015-ի հունիսի նկատմամբ՝ 1.9%, ապա այս տարվա հուլիսին արդեն նախորդ տարվա հուլիսի համեմատ անկում է արձանագրվել՝ 4.3%:

Նկատենք, որ տարվա այս ակտիվ շրջանում տնտեսությունը պետք է ավելի մեծ ծավալով առաջընթաց գրանցեր, քան նախորդ ամիսներին: Մինչդեռ ակտիվության անկումը ոչ մի լավ բան չի խոստանում, անգամ այս կերպ շարունակվելու դեպքում բյուջեի կատարումը տարվա վերջին, հնարավոր է, սպառնալիքի տակ հայտնվի:

Տնտեսության ճյուղերում հունվար-հուլիսին աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ոլորտում՝ 7.9%, գյուղատնտեսության՝ 1.3%, ծառայությունների՝ 7.6%, արտաքին առևտրաշրջանառության՝ 2.3 %, սակայն, եթե արտահանումն աճել է 16.5%, ապա ներմուծումը նվազել է 4.4%:

Տնտեսության մյուս ոլորտներում անկում է գրանցվել. շինարարություն՝ 7.6%, մանրածախ առևտուր՝ 0.4%, էլեկտրաէներգիայի արտադրություն՝ 5.5%:

Կարդացեք նաև

Սպառողական գները նվազել են 1.5%, իսկ արդյունաբերական արտադրանքի գները՝ 1.5%:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր առմամբ ավելացել է 2.3%, սակայն պետական հատվածում աշխատավարձերը պակասել են 1%, մասնավոր հատվածում՝ աճել 5.2%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս