
Ե՞րբ կսկսի գործել Մեղրիում Իրանի հետ ազատ տնտեսական գոտին

Մեղրիում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարը վաղուց էր ծնվել, սակայն այն արձանագրված չի եղել: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ այս կարևոր պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՏՄ հանձնաժողովում՝ ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա:
«Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորումը, հատկապես՝ սահմանային հատվածում, հնարավորություն կտա ստեղծելու ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման Իրան-ԵՏՄ լավ հարթակ, ինչպես նաև կարող ենք ավելի ընդլայնել այստեղ արտադրված ապրանքի թե՛ արտադրությունը, թե՛ արտահանումները՝ օգտվելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Շվեյցարիայի, Կանադայի, Ճապոնիայի հետ ունեցած GSP+ առևտրային ռեժիմից»,- ասաց Ա. Մինասյանը:
Նախարարը դժվարացավ նշել, թե Իրանի հետ ազատ առևտրի գոտին երբ կսկսի գործել, միայն նշեց, որ փորձում են հնարավորինս արագ իրականացնել:
Մանրամասները՝ տեսանյութում: