«Նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը». Վարչապետը շնորհավորեց Օլիմպիադիայի հայ մեդալակիրներին
Այսօր կառավարության նիստի սկզբում, նախքան օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ձեռքբերումների առթիվ:
«Շնորհավորենք մեր օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին և Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը»,- ասաց Հ.Աբրահամյանը՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ:
Վարչապետը հույս հայտնեց, որ դեռևս հաղթանակների ակնկալիքներ կան ազատ ոճի ըմբիշներից: