Բաժիններ՝

Արծվիկ Մինասյանը՝ ՀՀ-ի ՀՆԱ 10% աճի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքների մասին

«Մենք ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի անկախության պատմության ընթացքում կիսամյակային կտրվածքով պատմականորեն ֆիզիկական ծավալով ամենաբարձր ցուցանիշը՝ 168 մլն դոլար: Այսպիսի ցուցանիշ (ես չեմ ասում՝ եթե վերահաշվարկենք ինֆլյացիայով, արժույթի կուրսով և այլն), զուտ ֆիզիկական այսպիսի ցուցանիշ մենք պատմականորեն չենք ունեցել վերջին 10 տարիների ընթացքում: Ամենամեծը եղել է 143 մլն դոլար՝ 2013թ.»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ-ի ՀՆԱ 10% աճի մասին հայտարարությունները:

Ըստ նրա՝ սա լավատեսություն է ներշնչում, որովհետև եթե ԵՏՄ անդամակցության առաջին տարիներին անորոշությունը շատ էր, ապա հիմա աստիճանաբար հաղթահարվում է, և առաջիկայում ակնկալվում է, որ արտահանման աճի տեմպերն է՛լ ավելի են բարձրանալու:

«Զարգացման համար միանշանակ տեղ կա»,- ասաց Ա. Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս