Հովիկ Աբրահամյանը` Աշոտ Մարկոսյանին. «Անհիմն բան եք ասում»

Այսօր կառավարության նիստում որոշվեց մի շարք դպրոցների պատկանող գույքն ապամոնտաժել և մոնտաժվածը հանձնել մոնտաժող ընկերությանը` որպես վարձատրություն:

Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրեց, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է ընտրեն լիցենզավորված շինարարական կազմակերպությունների, որոնք մինչև դեկտեմբերի 20-ը պետք է ավարտեն ապամոնտաժման աշխատանքները:

Դրանք իրականացվում են Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում և 5 դպրոցների շենքեր քանդելուց հետո կառուցվելու են նորերը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ քանդման գործընթացը չի հանձնարարվում կառուցապատողին: Ա.Մարկոսյանը հայտարարեց, թե մտավախություն կա, որ քանդված շինաղբը կարող է օգտագործվել կառուցապատման ժամանակ:

«Անհիմն բան եք ասում»,- չհամաձայնեց վարչապետը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը պարզաբանեց, որ զուտ ժամկետների հարց է, կառուցապատողի համար դեռ պետք է մրցույթ հայտարարվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031