Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինքնաշեն եւ գործարանային արտադրության դանակներ
Անդրադառնալով հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերին՝ նշվել է, որ շուտով գործնական փուլ կմտնեն Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, նավթամթերատար խողոկավաշարի, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները:
Հայցվոր կողմը պահանջում էր, որ պատասխանող Վ. Գասպարյանը հրապարակավ ներողություն խնդրի «Հրապարակ» թերթի եւ հեռուստատեսային «Զինուժ» ծրագրում Արթուր Սաքունցի գործարար համբավին վնասած զրպարտչական արտահայտությունների համար եւ հատուցի 10 դրամ:
Դեպքի վայր է ժամանել հրշեջ ավելի քան 50 խումբ, ինչպես նաև հրշեջ ուղղաթիռ. տարածքը շրջափակված է:
Հայաստանյան մամուլը այսօրվա համարում գրել էր, թե Տիգրան վերանշանակվելու առթիվ Սարգսյանին շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետը, ինչի մասին մերոնք «համեստորեն» լռել են:
«Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որևէ մեկին»:
Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին «Բանակում անարդարություններին՝ ոչ» «նախաձեռնության» անունից, որոնց թիրախում նրա անձն է՝ որպես պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ:
Երեկ ՄԱԿ ԱԽ-ը դիտարկել է նաև Կիպրոսի հարցը: ՄԱԿ ԱԽ-ը որոշել է կես տարով (մինչև 2013 թվականի հունվար) երկարաձգել Կիպրոսում խաղաղության աջակցման համար ՄԱԿ-ի գործողությունների մանդատը:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները բոլոր 273 ընտրատեղամասերից:
ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել կառավարության թիվ 2 մասնաշենքի 789.45 քառ. մետր տարածքը վաճառել վարձակալ «Մելլաթ բանկին»` ուղղակի վաճառքի ձեւով:
«Մենք արդեն իսկ աջակցություն ենք ստացել բարձր մակարդակով: Ավելի վաղ այդ նախաձեռնությունը հավանության է արժանացել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից «Մենք արդեն իսկ աջակցություն ենք ստացել բարձր մակարդակով: Ավելի վաղ այդ նախաձեռնությունը հավանության է արժանացել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից, ասել է Արդահանի նահանգապետը:
Բորսայում դոլարը պահանջարկ է վայելել 412.25 դրամով, սակայն այդ փոխարժեքով առաջարկ չի եղել:
ԼՂՀ նախագահի ընտրություններին որպես դիտորդ մասնակցում են ՀՀ ԱԺ 9 պատգամավոր։ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության դիտորդները բաժանվել են երեք խմբի և այցեր են անցկացնում ԼՂՀ ընտրական տեղամասեր:
Կապանի «Գանձասարը» հյուրընկալվում է շվեյցարական «Սերվետին»: Խաղը կսկսվի այսօր՝ Երևանի ժամանակով 21:45-ին:
Մ ներկայացուցիչն աջակցություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, վերահաստատել շփման գծում հնարավոր միջադեպերի ուսումնասիրման նպատակով մեխանիզմների իրագործման կարեւորությունը, որը համաձայնեցվել է 2012թ. հունվարին Սոչիի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, ինչպես նաեւ ողջունել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը:
Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կտավաքար և ներմուծվում են մեխանիզմներ, եթերային յուղեր, կոսմետիկա, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, դեղագործական ապրանքներ և այլն:
Բժիշկ- անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Ծաղկաձորյան նիստի շնորհիվ հայ մասնագետները ծանոթացան ժամանակակից հակադոպինգային ծառայություններին եւ բոլոր այդ արգելված դեղորայքներին։ Այդ նիստի շրջանակներում ութ դոպինգ-սպա քննություն հանձնեց եւ իրավունք ստացավ Հայաստանում ծավալել գործունեություն։
Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է 98 909 ընտրող:
Դեպքի վայրում աշխատել են հրշեջ մի քանի հաշվարկ, ինչպես նաև ուղղաթիռներ:
Թերեւս, գերտերությունների ղեկավարները սովորություն են դարձրել ձեռքի տարբեր շարժումներով իրենց մոտ կանչել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:
Կառավարությունն իր համաձայնությունն այս օրենսդրական նախաձեռնությանը տվել է մի պայմանով` եթե այս սահմանափակումը չի վերաբերելու արդեն իսկ լիցենզիա ստացած փոքր ՀԷԿ-երին:
Թաթարստանի կառավարական եւ կրոնական կարեւորագույն օբյեկտները ոստիկանության խստացված հսկողության տակ են, հայտնում են հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից: Կազանում գործողության մեջ է դրվել «Վուլկան-4» գործողությունը` զինված վտանգավոր հանցագործներին գտնելու համար: Քաղաքի բոլոր ելքերը հսկվում են:
Սիրիայից փախստական հայերը կարող են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ եւ հաստատվել այնտեղ: Հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կոկվասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետը նշել է, թե տվյալ փուլում իրավիճակն Իրանի շուրջ փոքր-ինչ կայունացել է` տեղ զիջելով Սիրիային: Հատուկ ընդգծելով, որ Սիրիայի հարցով մասնագետ չէ` Մինասյանը հայտնել է սեփական կարծիքը: Նրա խոսքով, […]
ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համագործակցությունը Հայաստանի ու Վրաստանի հետ արտացոլում է ընդհանուր պարտավորութունները` կանխելու միջուկային զենքի հայտնվելը ահաբեկիչների և մաքսանենգների ձեռքում:
«Երկու երկրների նախագահները նշել են, որ Սիրիայում բռնությունը սրվել է, և համաձայնության են եկել, որ անհրաժեշտ է աջակցել շուտափույթ քաղաքական անցմանը, որպեսզի հասնեն բռնության դադարեցմանը և կանխեն իրավիճակի հետագա վատթարացումը»
Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրանալու է` 1000 խմ-ի դիմաց մինչև 280 ԱՄՆ դոլար, իսկ 2013-ի հունվարի 1-ից՝ 320 դոլար` ներկայիս 180 դոլարի փոխարեն:
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական շրջանակները քննարկում են Սիրիայում սպառազինությունների պահեստներին կետային հարվածներ հասցնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:
Կանայք պահանջում են հետաքննել իրենց որդիների սպանության հանգամանքները եւ արհամարհում են շենքից դուրս գալու ոստիկանների հորդորները, հայտարարելով, որ կհեռանան միայն վարչապետի հետ հանդիպումից հետո: