Նիստի ժամանակ երիտասարդները և նրանց փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացնելու են իրենց պաշտպանական ճառերը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողը քիչ առաջ տեղեկացրեց, որ քվեարկությունը հետաձգվել է մինչև վաղն առավոտյան»,- ասել է Չուրկինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության հիմնական հինգ անդամների հետ համատեղ քննարկումից հետո: Հետաձգման պատճառն այն է, որ այսօր երեկոյան լրացուցիչ քննարկումներ են տեղի ունենալու:
Բուլղարական BNR ռադիոկայանը հաղորդում է միանգամից 3 ավտոբուսներում պայթյունի մասին, որոնցում իսրայելական զբոսաշրջիկներ են եղել, սակայն այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չկա:
Առավոտյան ստացված տվյալներով, արդեն գրանցվել են 81 միջազգային և 21 տեղական դիտորդ: Միջազգային դիտորդները հիմնականում օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ են՝ Չեխիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Ուրուգվայից, Սլովենիայից, Կիպրոսից, Արգենտինայից և այլ երկրներից:
Նշենք, որ հուլիսի կեսերին Հայաստանում առատ տեղումներ են գրանցվել, ինչի հետեւանքով հանրապետությունում սելավային երեւույթներ են արձանագրվել: Հետեւաբար` ջրամբարներում ջրի մակարդակը պետք է բարձրանար: Սակայն ջրային կոմիտեի ներկայացրած տեղեկանքում այդ մասին նշումներ չկան:
«Իսկ եթե Թուրքիայի կողմից Ադրբեջանի շահերով առաջնորդվելը կեղծ չէ, ապա պատեհ առիթ է, որպեսզի Թուրքիան առաջարկեր Ադրբեջանին՝ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն կայացնելու դասեր քաղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից»:
Իսկ Արմեն Տեր-Սահակյանի վերաբերյալ քրեական գործը գտնվում է Գլխավոր դատախազությունում, նրանց պահանջով ուղարկվել է իրենց:
Այսուհետ հաճախորդները կարող են հեռախոսով պատվիրել ավիատոմսեր: iPhon և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված «Իդրամ» հավելվածը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվելու «բջջային դրամապանակ» ծառայություններից և հեռախոսով իրականացնելու տարբեր գործարքներ:
Նա նշել է, որ նախորդ դատական նիստում դատավորը դիմել է ԿԳ նախարարության ներկայացուցիչներին՝ տրամադրելու այն հրամանները, ըստ որոնց ԵՊԼՀ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը ժամանակավորապես փոխանցել է իր տեղակալներից մեկին:
Քննարկվել են Կոսովոյում ամերիկյան զորախմբի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման առաքելությանը, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստմանը, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի կողմից կազմակերպվող բազմազգ զորավարժանքներին հայ խաղաղապահների մասնակցությանն առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հարուցված քրեական գործին առչնվող հավելյալ փաստաթղթեր է պահանջել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանից:
Հարևանները պատմել են նաեւ, որ հարձակման ենթարկված Ջուլիետա Հովհաննիսյանը միայնակ է բնակվում, աշխատում է Գյումրու հարկային տեսչությունում` որպես ավագ մասնագետ: Կատարվածը նրանք աննախադեպ են որակել, թաղամասում սա ավազակային հարձակման առաջին դեպքն է,- նշել են բնակիչները:
Արդեն Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ Ֆահեդ Ջասեմ ալ-Ֆերաջը: Վերջին տեղեկություններով, մայրաքաղաքում դարձյալ միանգամից 5 պայթյուն է տեղի ունեցել բանակային այն դիվիզիայի տեղակայման վայրի մոտ, որի հմարանատարը նախագահ Բաշար ալ-Ասադի եղբայր Մահերը:
Ապահովագրության հետ խնդիրներ ունեցող Հարավային Կորեան հնարավորություն չունի ներկրել իրանական նավթ:
Նշենք, որ Van Times-ը 2010-ի սեպտեմբերին՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անկացնելուց օրեր առաջ, սկսել էր տպագրվել նաեւ հայերեն, սակայն դադարել էր տպագրվել, երբ մահացավ նրա սեփականատեր Ազիզ Այքաչը:
Սյաոյու Ժաոն վստահեցրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ բանկը նույնպիսի ջանադրությամբ կշարունակի աշխատանքները Հայաստանում եւ հավատարիմ կլինի իր հանձնառությանը:
Ադրբեջանի քաղաքացիներն Իրանում ձերբակալվել են մայիսի 2-ին, ինչից հետո Ադրբեջանը 5 նոտա է հղել Իրանին: Իրանական լրատվամիջոցները պնդում են, թե Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է մահապատիժ:
Միությունը դիմել է նաև ՀՀ Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների և սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ և ԲՏ ոլորտի մասնագետներին հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:
Ընտրություններին նախատեսվում է շուրջ 80 դիտորդների մասնակցություն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Արգենտինայից, Ուրուգվայից եւ այլ երկրներից:
ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը հայ մասնագետին շնորհել է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ:
Նախարարությունը այսօր պարզաբանում կտրամադրի՝ կապված կառավարության դիմումի հետ, որով, ըստ տարածված լուրերի, «Ծառուկյան» բարեգործական հիմնարկի անվճար երթուղին, ըստ էության, անօրինական է ճանաչվում:
Հայկական կողմը հայտնել է կատարվածին անմասն լինելու մասին: «Եթե նրա վիրավորվելը հակառակորդի սադրիչ գործողությունների արդյունք է, ապա անկախ նրանից, թե որտեղ է կատարվել դեպքը, մեղքն ամբողջությամբ ադրբեջանական կողմինն է», ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակը:
Բողոքի գործը կքննվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում
Ավերվել են հայերին պատկանող հարյուրավոր տապանաքարեր, մահացածների ոսկորները ցաքուցրիվ են արվել:
Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ ինքնասպանություն գործած երիտասարդը Երևանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանն է:
Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն այն պահին, երբ շենքում ընթացել է նախարարների հանդիպումը հետախուզական ծառայության ղեկավարության հետ: Տեղեկություններ կան այն մասին, որ հանդիպման այլ մասնակիցներ ևս լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:
Ղրիմի իշխանությունները առաջարկում են «հավասարեցնել» Ղրիմի ինքնավար հանրապետության Սահմանադրությունը Ուկրաինայի սահմանադրության հետ և Բարձրագույն խորհրդին օրենսդրական խանաձեռնությունների իրավունք տալ:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա, և ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջում:
Նախատեսված էր, որ առաջին թռիչքը պետք է կայանար ընթացիկ ամսվա կեսին: Սակայն այն հետաձգվել է տեխնիկական պատճառներով, մասնավորապես` ինքնաթիռի տեխնիկական սպասարկման շուրջ պայմանագրի կնքման առնչությամբ:
Հիշեցնենք որ նորանշանակ դեսպանը փոխարինել է Հանս-Յոխեն Շմիդտին, ով բավականին ակտիվ դիվանագետ էր ու լավ հարաբերություններ էր ստեղծել Հայաստանում: