Վերացնելով գողականությունը՝ Վանո Սիրադեղյանը ոստիկաններին դարձրեց գողականներ, գողական օրենքներով շարժվող պետական պաշտոնյաներ: Ու հենց այդ տարիներին էր, որ ոստիկանությունը՝ ինքը կոչված լինելով պայքարել հանցագործությունների դեմ, ինքն էր դարձել ամենամեծ հանցագործը:
Հայտնի է, որ միկրոավտոբուսը եղել է ներքին երթուղու, եւ ուղեւորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղեւորվում են դեպի Աջարիա՝ Բաթում։
Կանադացի խորհրդարանականները ներկայացրել են իրենց գաղափարը` Կանադա վերադառնալուն պես նախաձեռնելու «Լեռնային Ղարաբաղի ընկերներ» կոչվող խումբ, ինչը մեծ ոգեւորությամբ է ընդունվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից:
Նշենք, որ ԲՀԿ-ից՝ մի շարք տրանսպորտային կազմակերպությունների անունից, հայտարարել էին, որ պատրաստ են վարորդներին աշխատանքի ընդունել:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչների միջև նման հանդիպումները շարունակելու մասին. 2012թ. նախատեսված է ևս մի քանի նման միջոցառում:
Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հուլիսի 16-22-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 19260.95 (-605.97), բացթողնման գին` 20935.81(-658.67), ԱՐԾԱԹ` գնման գին` 331.63 (-12.71), բացթողնման գին` 360.47 (-13.81), ՊԼԱՏԻՆ` […]
Նշվում է, որ Անկարայի քաղաքապետի կայքը հարձակման է ենթարկվել, քանի որ քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը խոստացել էր ձերբակալել տալ RED HACK-ի անդամներին:
Գերմանիան մյուսներից ավելի լավ գիտի, թե ցեղասպանությունը ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ զոհերի եւ հանցագործների համար:
Ի դեպ, ըստ օրենքի, եթե թույլտվություն ստանալուց հետո առաջին տարվա ավարտին օգտագործվում է հատկացված համարային շարքի 60%-ից պակասը, ապա օգտագործումը համարվում է ոչ արդյունավետ և ՀԾԿՀ-ն կարող է տրամադրված համարային շարքից հետ վերցնել չօգտագործված համարները:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 413-415 դրամով, գնում՝ 407-411 դրամով:
Տվյալ գործով բանտում գտնվում է ևս երեք մարդ, որոնց նկատմամբ դատական գործընթացը դեռ շարունակվում է:
Համագումարի պատվիրակները հույս են հայտնում, որ Դուք` որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր, կդրսեւորեք քաղաքական կամք եւ կձեռնարկեք անհետաձգելի միջոցներ` ապահովելու որակյալ եւ մատչելի բժշկական օգնություն ստանալու յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքը եւ բուժաշխատողների աշխատանքի անվտանգության իրավունքը”։
Ալի Աքբար Սալեհին Ճապոնիայում մասնակցել է Աֆղանստանին նվիրված նիստին, որտեղից վերադառնալիս կարճատև այցով մեկնել է ԱՄԷ:
Այսօր տեղի է ունեցել եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Էրդողանի ռուսական այցը նոր հիմք կստեղծի սիրիական հարցի համար: Կարևոր է Ասադի ռեժիմի զինված ուժերի իրագործած վերջին կոտորածների քննարկումը: Էրդողանի Ռուսաստան այցով ի հայտ են գալիս նոր հեռանկարներ տվյալ հարցում»:
Զեկուցվել է նաեւ, որ զուգահեռաբար ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթ կայացել է 2 մրցույթ, որին մասնակցել են 11 երթուղիներ:
Հուշագրի ստորագրումը իրականացվել է Մեծ Բրիտանիայի Farnborough International Airshow-2012 ավիասալոնի ժամանակ:
Աբովյան փողոցում կառուցվում է ստորգետնյա զուգարան: Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Տարածքի տրամադրման խնդիր չի եղել, քանի որ մասնավորը ցանկություն է հայտնել արդեն գոյություն ունեցող ստորգետնյա զուգարանը ամրացնել ու արդիականացնել: «Մասնավորի հետ բանակցությունների արդյունքում եկել ենք ընդհանուր հայտարարի, որ տվյալ մասնավոր զուգարանը, դառնա հանրային օգտագործման: Այս պահին լուծվում […]
«Կողմերից մեկը ցանկանում է միայն հայկական ուժերի դուրս բերումը, մինչդեռ այլ անընդունելի բաներ էլ կան. Ռազմատենչ սպառնալիքները, պատերազմի նախապատրաստումը, ռազմական հռետորաբանությունը ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններից հրաժարվելը, թշնամանքի քարոզչությունը…»
Առաջին հանդիպումը գյումրեցիները կանցկացնեն մրցակցի հարկի տակ:
Սրա հետ մեկտեղ օրերս հայտնի են դարձել մի արտառոց դեպքի մանրամասներ: Մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանի ուղղությամբ կազմակերպված դիվերսիոն գործողությունը կասեցվելուց հետո փախուստի դիմած ադրբեջանցիները մարտադաշտում «մոռացել» էին իրենց վիրավոր ընկերոջը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին:
Գեւորգյանը ողջունել է Բարեկամության եւ խաղաղության այգի հիմնելու գաղափարը: Այն բացի կենդանական եւ բուսական հատուկ պահպանվող տարածք լինելուց, կարող է լուրջ խթան հանդիսանալ էկոտուրզմի զարգացման համար:
«Քարվաճառի շրջանի Ծար գյուղից մոտավորապես 30 կիլոմետր դեպի արևելք ընկած հատվածում` Ալ լճերի մոտակայքում, վերջերս հանդիպեցինք զարմանալի երևույթի: Այստեղ հսկայական տարածք էին զբաղեցրել ժամանակավոր ապրող եզդիները` 10-ից ավելի վրաններով ու 4000 սպիտակ ոչխարների հոտով: Այնպես որ եզդիների բիզնեսն այստեղ ծաղկում է»:
Թբիլիսիում խորհրդարանի շենքը դեռ չի հանվել վաճառքի: Սահմանադրության համաձայն՝ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո խորհրդարանը պետք է իր աշխատանքները սկսի Քութայիսում:
Իսկ Իրաքում Սիրիայի նախկին դեսպանը, ով անցել էր ընդդիմության կողմը, BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ նախագահ Բաշար ալ Ասադը պատրաստ է անգամ քիմիական զենք կիրառել, եթե հայտնվի անելանելի վիճակում: Նավաֆ Ֆարեսը հայտարարել է, որ չճշտված տեղեկություններով նման զենք արդեն իսկ կիրառվել է:
Նախապես հայտարարվել էր, որ «Միսս Հայաստան-2012»-ում հաղթող ճանաչված անձը ձեռք կբերի իրավունք մասնակցելու «Միսս աշխարհ-2012» մրցույթին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ սա gagiktsarukyan.am կայքի վրա առաջին հարձակումն է:
Այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանապետ Իսմայիլ Ահմադի Մոքադամը:
Երկշարժիչանի ինքնաթիռն ի վիճակի է օդ բարձրանալ ավելի քան 7.5 կիլոմետր և շարժվել 550 կմ/ժամ արագությամբ: Առանց վերալիցքավորման՝ թռիչքի տևողությունը կազմում է 7-8 ժամ: Թուրքիան այս հետախուզական ինքնաթիռները վարձակալել է 2 տարով: