Մեղրիում վարազ ու նապաստակ սպանած որսագողի են բռնել

Հուլիսի 19-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները,  որսագողություն կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինքնաշեն եւ գործարանային արտադրության դանակներ: Սրահում հայտնաբերվել է նաեւ 10 կգ միս՝ նապաստակի եւ վարազի:

Ըստ բերման ենթարկվածի հայտարարության` վարազն ու նապաստակը ինքը որսացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Վանք-Մեղրի ճանապարհին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031