Բաժիններ՝

Արցախում ժամը 15:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների գրեթե 50 տոկոսը

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ԼՂՀ 8 ընտրատարածքների  273 ընտրատեղամասերում, ժամը 15:00-ի դրությամբ, քվեարկել է 49 468 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 49, 93 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է 98 909 ընտրող:

Այսպիսով, Ստեփանակերտում քվեարկել է 16230 (44.31 տոկոս) ընտրող` 36 631 8070-ից, Ասկերանում` 6969  (59.86 տոկոս) ընտրող` 11642-ից, Հադրութում` 5346 (61.80 տոկոս) ընտրող` 8650-ից, Մարտակերտում` 7457 (56,43 տոկոս) ընտրող` 13 214-ից, Մարտունիում` 7464 (43,43%) ընտրող` 17 187-ից, Շահումյանում` 1132 (36,31 տոկոս) ընտրող` 1788-ից, Շուշիում` 1921 (53,17 տոկոս) ընտրող 3613-ից եւ Քաշաթաղում` 2673 (44,04 տոկոս) ընտրող 6070-ից:

Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում տեղակայված ընտրատեղամասում  ժամանակավորապես Հայաստանում գտնվող 276 ընտրողներից բոլոր 276-ն էլ քվեարկել են:

Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս