Նիստը վարել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Արտակ Գեւորգյանը դատարան էր տեղափոխվել ոստիկանների ուղեկցությամբ՝ ձեռնաշղթայված վիճակով:
Վեհափառ Հայրապետը հրահանգել է նաև, որ համայնքային պատասխանատուները մշտապես հիշեցնեն մեր ժողովրդի զավակներին՝ առավելագույն չափով հեռու մնալ վտանգավոր շրջաններից, խճողված վայրերից, ինչպես նաև, անհրաժեշտ հսկողություն իրականացնել հայկական հաստատություններում և հայաշատ շրջաններում:
Օլիմպիական կրակով երթի ժամանակ, որն արդեն մոտենում է ավարտին, ջահը ենթարկվել է հանդուգն հարձակման:
Սկսվել է դռնփակ դատական նիստը, որտեղ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանք կիրառի ձերբակալված Ա. Գևորգյանի նկատմամբ:
Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
Տեղի է ունենալու դռնփակ դատական նիստ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Քիմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստան այցելել, սակայն ամեն անգամ հանգամանքները թույլ չեն տվել:
Ստորերկրյա ցնցումների հնարավոր վնասի մասին չի հաղորդվում:
Դամասկոսում, չպարզված հանգամանքներում սպանվել է ոսկերիչ, 48-ամյա հայ Անդրանիկ Արզվալջյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասել է, որ առաջինը և երրորդը իրեն ծանոթ նախագծեր են, դրանք դեռևս 1993-1994 թթ-ի ծրագրեր են:
Քանի որ շենքի գմբեթը գտնվում է վթարային վիճակում, և մասնակի ապամոնտաժումը վտանգավոր է աշխատակիցների համար, ուստի նախապատվություն է տրվել պայթեցման եղանակին։
Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը տեղյակ չէ` քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այցելե՞լ է Հայաստանի նախագահի նստավայր, թե` ոչ:
Նա կմասնակցի Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Ակցիային մասնակցում էին նաև սիրիահայեր, որոնք վրդովված էին հիմնադրամի նման վերաբերմունքից և խոսքերից:
Չնայած նման իրավիճակին, Ա. Դալլաքյանը հայտնեց, որ դեռ ոչինչ չեն նախաձեռնելու, նույնիսկ այսօր ծրագրված գործադուլը վարորդները չեն արել, և սպասելու են, թե ինչ կպատասխանեն համապատասխան լիազոր մարմինները, ուր դիմել են իրենք:
«Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ իրականացնելու ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն, ուստիև ի վիճակի չէ որևէ շոշափելի քայլ իրականացնելու սիրիահայությանը վերահաս աղետից փրկելու և իր հայրենիքում բնակեցնելու ուղղությամբ»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության եւ անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն եւ ազգային ու համամարդկային […]
Մյուս ամբաստանյալները` ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Գևորգյանը դատապարտվեցին 2-3 տարի ազատազրկման: Վերջիններս կալանքի տակ կվերցվեն վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Փոխոստիկանապետը հիշեցրել է, որ Սիրադեղյանը միջազգային հետախուզման մեջ է:
Չնայած դրան՝ համանախագահները նշում են, որ համանախագահ երեք երկրներից որևէ մեկը, ոչ էլ որևէ այլ պետություն չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը:
Իրանցի պաշտոնյան, սակայն, չի հրապարակել այդ գործողությունների մանրամասները: Գեներալը հայտարարել է, որ թշնամին մեծ սպառնալիք է ներկայացնում Իրանի համար, ինչը մասնավորապես վերաբերում է վիրտուալ պատերազմին: Գեներալը հավելել է, որ չնայած դրան՝ իրենք հաղթելու են այդ պատերազմում:
Այսօր լրանում է նրա նկատմամբ` կա´մ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու, կա´մ էլ ստորագրությամբ ազատ արձակելու ժամկետը:
«Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2009 թ. ծնված Հայկ Թամրազյանը և 2010թ. ծնված Արամ Ջուհարյանը:
Գեորգի Կարաստամատովը Տիգրան Սարգսյանին է փոխանցել նաեւ Բուլղարիա այցելելու իր գործընկերոջ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հրավերը:
Նազարյանի պաշտոնանկության լուրերը վաղուց են շրջանառվում: Ենթադրվում էր, որ որոշումը կայացվելու է կոլեգիայի նիստին:
Ժամանակն է, որ մենք բոլորս Հայաստանում և Արցախում գիտակցենք, որ ժողովրդավարության ամրագրումը շատ ավելի է նպաստում մեր անվտանգության և պաշտպանության ամրապնդմանը, քան պատերազմի սպառնալիքի շահարկումը:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Գիշերը ժամը 3:10-ի սահմաններում չորս դիմակավորված անձինք հարձակվել են շրջանային դատարանի նախագահի վրա, նրա տան մերձակայքում: