Սիրիայում քաղաքական անցման հարցում ռուս-ամերիկյան համաձայնություն կա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի իր գործընկեր Բարաք Օբամայի հետ համաձայնեցրել է Սիրիայում քաղաքական անցման հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«Երկու երկրների նախագահները նշել են, որ Սիրիայում բռնությունը սրվել է, և համաձայնության են եկել, որ անհրաժեշտ է աջակցել շուտափույթ քաղաքական անցմանը, որպեսզի հասնեն բռնության դադարեցմանը և կանխեն իրավիճակի հետագա վատթարացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ժամանակ 2 նախագահները նշել են, որ, չնայած Սիրիայի հարցում եղած տարաձայնություններին, իրենք պետք է շարունակեն աշխատանքը՝ իրավիճակից դուրս գալու ելք գտնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031