Բաժիններ՝

Հայաստանի կանխիկ արտարժույթի շուկայում կայունացման նշաններ կան

Հայաստանի ֆինանսական շուկայում հայկական դրամի ամրապնդման փուլը կարծես թե ավարտվել է: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր, ինչպես եւ երեկ, արտարժույթի առքուվաճառքի գործարքներ չեն կայացել: Սակայն ամերիկյան դոլարի փոխարժեքը բարձրանալու միտում ունի: Բորսայում դոլարը պահանջարկ է վայելել 412.25 դրամով, սակայն այդ փոխարժեքով առաջարկ չի եղել:

Կանխիկ արտարժույթի շուկայում, ընդհանուր առմամբ, կայունացման նշաններ կան: Դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է առավելագույնը 411.5 դրամով, վաճառվում մեծամասամբ 413.5 կամ 414  դրամով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031