Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Սեւերը նաև նշել է, որ Աբդուլլահ Գյուլը հավանաբար կառաջադրվի երկրորդ ժամկետի համար 2014թ.-ի նախագահական ընտրություններում:
Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի 2004թ.-ի եզրափակիչ դիտողությունները` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2011թ.-ին հիմնվեց երեխաների իրավունքների պաշտպանության բաժին:
Ցանկի 35-րդ հորիզոնականում է հայտնվել հայազգի 32-ամյա դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանը, ում տարեկան եկամուտը 2.7 մլն դոլար է, մամուլում հիշատակվել է 245, իսկ որոնման համակարգում որոնվել 1.180.000 անգամ: Ցանկի 41-րդ հորիզոնականում է 38-ամյա Գարիկ Մարտիրոսյանը: Նրա տարեկան եկամուտը 2.8 մլն դոլար է, մամուլում հիշատակվել է 201, իսկ որոնման համակարգում որոնվել 790.000 անգամ:
Նրանք կոչ արել աջակցել նախագահ Բաշար ալ-Ասադի՝ հասարակական պահանջներին համահունչ անցկացվող բարեփոխումներին, և խնդիրները լուծել երկխոսության միջոցով:
Թուրքիայի զինված ուժերից «Ջիհան» լրատվական գործակալությունը տեղեկացել է, որ շրջանում քուրդ զինյալների դեմ պայքարը շարունակվում է և դրան մասնակցում են օդային ու ցամաքային ուժերը:
Հալեպը Սիրիայի խողորագույն քաղաքներից մեկն է և նրա ֆինանսական կենտրոնը: Այնտեղ ապրում է շուրջ 2.5 մլն մարդ: Հուլիսի 23-ից շարունակվող մարտերի զոհերի և վիրավորների մասին ստույգ տվյալներ չկան:
Երեկ ևս մի վարորդ վրաերթից հետո չի օգնել տուժածին, որն այս անգամ երեխա է, ու դարձյալ դիմել է փախուստի: Հուլիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ճամբարակ-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և դիմել փախուստի:
Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Հանրապետության նախագահն այսօր հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին:
Միաժամանակ հայկական լրատվամիջոցներում լուրեր կան, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդական Մոհամադ Հոսամ Հաֆեզն այսօր աշխատանքի չի ներկայացել:
Ողջ Հնդկաստանն ապշել է, երբ 30-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ հնդիկ մարզիկ Սուշիլ Կումարի կողքին տեսել է անհայտ մի կնոջ:
Այս մասին երեկ առավոտյան հաղորդել է «Լիբանանի ձայն» ռադիոկայանը:
Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրությունները տեղի էին ունեցել հուլիսի 7-ին, որի արդյունքներով հաղթել էր Ազգային ուժերի միությունը:
Փորձագետները նաև նշում են, որ իրանական բարձր ճշգրտությամբ, կարճ հեռահարության հրթիռներն ու լավ սպառազինված հսկիչ նավերը ի վիճակի են ճեղքել նույնիսկ ամենաժամանակակից ամերիկյան նավերի պաշտպանությունը:
Ինչպես հայտնի է՝ Skype-ն այժմ պատկանում է Microsoft ընկերությանը: Եվ առաջին անգամ Microsoft-ի վերոհիշյալ մտադրությունների նկատմամբ մտավախություններ հայտնվեցին ավելի քան 1 տարի առաջ:
Նույն 60 կգ քաշայինների պայքարում կիսաեզրափակիչի ուղեգիր է ձեռք բերել Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը, ով ուժերը կչափի ուզբեկ Ռիշոդ Սոբիրովի հետ:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, իսկ նույն պաշտոնին նշանակվել է Վանիկ Ասատրյանը։
Google Fiber–ն ներառում է 100-ից ավելի ցանցեր, իսկ դրա արժեքը մեկ ամսվա դիմաց կկազմի 120 դոլար:
60 կգ քաշայինների պայքարում 1/4 եզրափակիչ է դուրս եկել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը, ով ուժերը կչափի հարավկորեացի Գվան Խյոն Չոյի հետ:
Բանակցությունների արդյունքում նրա վարած տաքսին մոտեցրել են դեպքի վայրին, որից հետո հնարավոր է եղել նրան հետ պահել ինքնասպանություն կատարելուց:
Ըստ թուրքական կայքի՝ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնել նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչությանը ու նաև նշել են, որ եկեղեցում չի մնացել ոչ մի վիմագրություն կամ սրբապատկեր, բայց իրենց գիտենալով եկեղեցին կառուցել են հայերը:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ճակատային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Եվ սա թմրադեղերի հետ կապված առաջին սկանդալը չէ Օլիմպիադա-2012-ում:
Մինչ այդ Հովհաննես Դավթյանը որակավորման փուլում հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգլմայերին:
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 29-ին՝ կիրակի օրը, բողոքի ակցիա է կազմակերպում Խոսրովի արգելոցում «Գիլան»-ի հատվածում:
2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում Տիգրան Մարտիրոսյանը համարվում էր ոսկե մեդալի հավակնորդ:
Սիրիական ընդդիմությունը փորձում է Հալեպը վերածել զինյալների կենտրոնակայանի, որի նախատիպը եղավ Բենգազին` Լիբիայում:
Արամ Ա-ն հանձնարարել է Կիլիկիան Կաթողիկոսության թեմերին` նյութական աջակցություն ապահովել Սիրիայի ազգային վարժարանների համար:
Գիտելիքի փառատոնը հնարավորություն կտա պատանիներին` սովորել անմիջապես ավելի հասուն երիտասարդներից, ինչը մղում է երկխոսության` նպաստելով սեփական ապագայի ձևավորմանը:
Առաջիկա օրերին Հանրային խորհրդում տեղի կունենա քննարկում հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում կներկայացվեն նաեւ եղած առաջարկները: