Թուրքիայի ԱԳ նախարարի «ձախորդ օրը» Ռուսաստանում եւ հայրենիքում (տեսանյութ, ֆոտո)

Թերեւս, գերտերությունների ղեկավարները սովորություն են դարձրել ձեռքի տարբեր շարժումներով իրենց մոտ կանչել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: Ռուսաստանի նախագահը Թուրքիայի արտգործնախարարին իր մոտ է կանչել ձեռքի բավական ակնհայտ շարժումով, որը նման էր Բարաք Օբամայի շարժմանը:

Ինչպես նշում է gazeteport.com.tr-ը, թուրքական հասարակությունը վրդովել է այդ փաստից: Սակայն Դավութօղլուի արկածները դրանով չեն ավարտվել: Աթաթուրքի անվան օդանավակայան գալով` նա փորձել է բարձրանալ աստիճաններով եւ սայթաքել` գրեթե ընկնելով Էրդողանի ոտքերի մոտ: Նրան բռնել են գործընկերները, իսկ սայթաքումը հարուցել է բոլորի ծիծաղը:

Նշենք, որ Էրդողանի եւ Օբամայի հանդիպման ժամանակ Օբաման նայել էր Դավութօղլուի կողմն ու մատի շարժումով կանչել իր մոտ:

Տեսանյութեր

Լրահոս