Քաղաքագետ. Սիրիահայերին Արցախում վերաբնակեցնելը կզարգացնի ԼՂՀ-ն

Սիրիայից փախստական հայերը կարող են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ եւ հաստատվել այնտեղ: Հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կոկվասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետը նշել է, թե տվյալ փուլում իրավիճակն Իրանի շուրջ փոքր-ինչ կայունացել է` տեղ զիջելով Սիրիային: Հատուկ ընդգծելով, որ Սիրիայի հարցով մասնագետ չէ` Մինասյանը հայտնել է սեփական կարծիքը: Նրա խոսքով, Ռուսաստանն ու Չինաստանը չեն աջակցելու Արեւմուտքի ներկայացրած բանաձեւն ու Իրանի հետ պաշտպանելու են Բաշար Ասադին: Սիրիայում իրադարձությունների բացասական զարգացումները հակասում են Հայաստանի շահերին, խոսքը գնում է փախստական հայերի մեծ հոսքի մասին: Ընդ որում, Ասադի անկումը անկառավարելի գործընթացների կհանգեցնի եւ կբարձրացնի Թուրքիայի դերը տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է փախստական հայերին տեղաբաշխելուն, տարբերակների մեջ կա նաեւ նրանց Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելը, ինչը դրական կազդի ԼՂՀ զարգացման վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031