Մամուլի խոսնակը հաստատել է Սարգսյանին Էրդողանի նամակի մասին լուրը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Բերբերյանը պաշտոնապես հաստատեց այսօրվա մամուլում հրապարակված այն լուրը, համաձայն որի՝ Թուրքիայի վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` վերանշանակման կապակցությամբ:

«Ի թիվս մի քանի տասնյակ շնորհավորանքների (ԱՊՀ, Եվրամիության, Արաբական երկրների, Իրանի, ԼՂՀ վարչապետերից) Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հիշեցնենք, որ 2008թ. ապրիլին Թուրքիայի վարչապետը շնորհավորել էր իր Հայաստանցի գործընկերոջը վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Հարություն Բերբերյանը:

Հիշեցնենք, որ հայաստանյան մամուլը այսօրվա համարում գրել էր, թե Տիգրան վերանշանակվելու առթիվ Սարգսյանին շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետը, ինչի մասին մերոնք «համեստորեն» լռել են: Ըստ թերթի` «թշնամուց» եկող շնորհավորանքին զարմանքով են արձագանքել արտաքին գործերի նախարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031