Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1991 թ. ծնված Սերգեյ Խ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ի երեկոյան մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը:
Վարորդներին առաջարկվում է երթևեկել Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցներով:
Սյունյաց հրաշալի բնության մեջ Հայաստանի գեղեցիկ բնակավայրերից մեկն է Կապանը: Այն հայտնի է իր աստիճանաձև կառուցված շենքերով, որոնք իրենց արտաքին տեսքով շատ ներդաշնակ են շրջակա ռելիեֆին ու բնապատկերին: Այժմ նոր շենքեր ու հանգստյան գոտիներ են կառուցվում, որոնք համալրում են քաղաքի ոճը: Իսկ շրջապատող անտառներն ու քաղաքով հոսող սրընթաց Ողջի գետը ամբողջացնում են գեղեցիկ պատկերը:
Հայ օլիմպիականները, որոնք Հայաստանի պատիվը կփորձեն բարձր պահել համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում, արդեն ժամանել են Լոնդոն:
Գորիսը Հայաստանի այն գողտրիկ բնակավայրերից է, որը պահպանել է իր ուրույն՝ միայն Գորիսին բնորոշ դիմագիծը և իրեն շրջապատող շքեղ բնապատկերի ֆոնին էլ ավելի գեղեցիկ է երևում: Ֆոտոշարքը՝ Սերժ Դավիդովի
«Այսօր Ջերմուկից 15 կմ հեռու կառուցվում է Ամուլ սարի հանքավայրը, Ծաղկաձորից 3-4 կմ հեռավորության վրա՝ Հրազդան քաղաքի մոտ, շահագործվելու է երկաթահանքը: Հանքաքարը մշակվելու է տեղում և կառուցվելու է երկաթաձուլարան: Ամբողջ աշխարհում չկա նման բան, որ զարգացող զբոսաշրջային կենտրոններում կառուցվեն»: հանքավայրեր:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը` Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն` նշված հարցում միանման քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ:
Մանկական երգերի կատարումներով ելույթ կունենան Նարա Նոյանը` Բելգիայից, Իզաբելլա Ավանեսյանը, Անի Թամրազյանը, Իլոնա Դոլուխանյանը, Էլեն Հովեյանը, Էմմա Հարոյանը` Ռուսաստանի Դաշնությունից, Թամարա Բեզլյուդովան` Էստոնիայից:
Ազատագրման համար քաղաքին են մոտեցվում մեծաքանակ կառավարական զորքեր, ինչպես նաև` ծանր զինատեսակներ ու տանկեր. հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ես իմ կյանքի լավագույն տարիները, ժամանակին անցկացրեցի խորհրդային բանտերում ու աքսորավայրերում այն բանի համար, որ Հայաստանը անկախ երկիր դառնա եւ, որ ես, հարկ եղած դեպքում…
1980-ական թվականներին Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է թայվանցի մարզիկներին հանդես գալ Չինաստանի անունից` Թայվանի առանձնանալուց հետո:
Մեկ աստիճան ցածր ջերմաստիճան է գրանցվել Քութայիսում, իսկ Թբիլիսիում օդի ջերմաստիճանը հասել է 37 աստիճանի: Օդերևութաբանների խոսքերով՝ ողջ Վրաստանում բարձր ջերմաստիճանը կպահպանվի առաջիկա երեք օրերին:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդունել է սիրիացի դասալիք գեներալ Մանաֆ Թլասին, ով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի մանկության ընկերն է եղել:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում այսօր՝ հուլիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 28-ին հյուսիսային շրջաններում, 29-31-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-6 աստիճանով: Երևանում` […]
Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս կնշի այս գեղեցիկ իրադարձությունը Սիրահարների այգում, այսօր՝ ժամը 23:00-ին:
Ավոմեքենայի մյուս ուղևորը` 1991 թ. ծնված Տիգրան Կուրղինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գործարար ռուսներին պարզ էր. այն ընկերության համար, ով կապեր ունի Պուտինի հետ, հայտ ներկայացնելն արդեն իսկ նշանակում է` ձեռք բերել բաժնեմասը, – ասում է Լիվայնը:
Անձամբ եմ տեղում հետևելու «Լոնդոն-2012»-ի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը:
Առևտրի օբյեկտները մեծ ներդրումներ են անում անվտանգության համակարգերը կատարելագործելու համար, սակայն դրանք թանկ հաճույք են, և միշտ չէ, որ արդարացնում են, ու ծախսված գումարները հետ են գալիս:
Մյուս 3 ուղևորները, «ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ նախագահը որոշում է կայացրել գնդապետ Սամվել Ղուկասյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երկարաձգելով զինվորական ծառայությունը մինչև 2013 թվականի մայիսի 9-ը:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը 1:30-ի սահմաններում: Թուրքական Habermonitor, Sabah, Haberdar և այլ լրատվական կայքեր՝ անդրադառնալով այս միջադեպին, հատկապես նշում են, որ հայերը Ստամբուլում ժամանակավոր են բնակվել և եկել են Հայաստանից: Դա նույնիսկ նշված է որոշ հոդվածների վերնագրում:
«Ինձ համար անչափ կարևոր է ազատ տեղաշարժի սկզբունքը, ուստի ակնդետ հետևելու եմ ձեռք բերված շենգենյան համաձայնագրի հետագա պահպանմանը: Ես հրաժարվում եմ սահմանները միակողմանի փակելու գաղափարից»,- ֆրանսիացի սենատորներին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Մանուել Վալսը:
Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակին:
«Սարսափելի է, որ Pussy Riot-ի երաժիշտներին սպառնում է մինչև 7 տարի բանտարկություն: Այլախոհությունը ցանկացած ժողովրդավարության օրինական ու անբաժանելի մասն է, և ժամանակակից քաղաքական գործիչները պետք է ընդունեն այդ փաստը և դրան հանդուրժողաբար մոտենան»:
Ավելի քան երեք տարի այս ընտանիքն ապրում է առանց տարրական կենսական պայմանների, առանց էլեկտրաէներգիայի` անասնագոմում: 10-ամյա փոքրիկ Մհերն ասում է, որ ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին:
Վիրավոր գյուղացու հետ հանդիպմանը նախորդել է սահմանամերձ երեք գյուղերի (Մովսես, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր) ղեկավարների հետ զրույցը: Այն կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում:
Պատճառը Բելառուսում տիրող բռնատիրական կարգերն են և մարդու իրավունքների ոտնահարումը:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի 3 փամփուշտի պարկուճ և 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ: