Բաժիններ՝

Դատարանը մերժեց իրավապաշտպանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանն, այսօր` հուլիսի 20-ին,  մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի:

Ըստ այդմ` դատարանը վճռել է իրավապաշտպան կազմակերպության՝ զրպարտության միջոցով գործարար համբավին պատճառված վնասի հարցով հայցը մերժել: Հրապարակվել է վճռի եզրափակիչ մասը:

Նշենք, որ հայցվոր կողմը պահանջում էր, որ պատասխանող Վ. Գասպարյանը հրապարակավ ներողություն խնդրի «Հրապարակ» թերթի եւ հեռուստատեսային «Զինուժ» ծրագրում Արթուր Սաքունցի գործարար համբավին վնասած զրպարտչական արտահայտությունների համար եւ հատուցի 10 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս