Ուկրաինայում հայերենին տրվեց տարածաշրջանային լեզվի կարգավիճակ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն օգոստոսի 8-ին ստորագրել է «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» սկանդալային օրենքը, հայտնում է Analitika.at.ua-ն` վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:
Նախագահը նաև հանձնարարել է Նախարարների կաբինետին՝ կրթության, գիտության ու մշակույթի ոլորտի հայտնի գործիչների, լեզվի առաջատար մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի Ուկրաինայում լեզուների գործածման վերաբերյալ օրենսդրության կատարելագործման համար անհրաժեշտ փոփոխությունների մշակմամբ:
«Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքով պահպանվել է ուկրաիներենի պետական կարգավիճակը, իսկ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է տրվել հայերենին, ռուսերենին, բելառուսներին, բուլղարերենին, մոլդովերենին, գերմաներենին, լեհերենին, ռումիներենին, ևս 10-ը լեզվի: Այժմ հայերենը կարելի է պետականին հավասար գործածել Ուկրաինայի բոլոր այն շրջաններում, որտեղ այն համարվում է բնակչության 10 տոկոսի մայրենի լեզուն:

Գերագույն ռադան լեզվի մասին օրենքն ընդունել էր հուլիսի 3-ին, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել երկրում: Շատերը դեմ են, որ երկրի տարածքում տարածաշրջանային կարգավիճակ տրվի ռուսերենին: Այս օրենքի ընդունման կապակցությամբ հրաժարական էր տվել Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը: Սակայն Ռադան հրաժարվել էր քննարկման դնել նրա հրաժարականի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս